«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի շնորհանդես

«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի շնորհանդես

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում իրականացված «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի շնորհանդեսը։
Միջոցառումը նվիրված էր էպոսի առաջին` «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» հրատարակության 150-ամյակին, «Սասմա Մհեր» պոեմի ստեղծման 105-ամյակին և Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին, որը կնշվի 2025 թվականին։
Ծրագրի նպատակն է ներառական միջավայր ստեղծել, որը կնպաստի մշակութային ժառանգության մատչելիությանը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար։
Այս նախագծի շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող այցելուները հնարավորություն կունենան շոշափելով զգալու «Սասունցի Դավիթ» գորգի յուրահատկությունը և ունկնդրելու գորգին պատկերված տեսարանը` «Սասնա ծռեր» էպոսից։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում` «Սարեր» մշակութային կազմակերպության (SARER NGO) կողմից։

Comments are closed.