«Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդես

«Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդես

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ կազմակերպվեց միջոցառում` Վարպետի ծննդավայրին կից` Իսահակյան բնակավայրում։ Բանաստեղծի հայրենի` Իսահակյան բնակավայրում` հենց իր կիսանդրու մոտ, տեղի ունեցավ «Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդեսը։ Մուլտֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի միջոցներով։
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը, Վարպետի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, թանգարանի աշխատակազմը, ՀՀ Շիրակի մարզի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուները, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Իսահակյան բնակավայրի ղեկավարը։ Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան Մարալիկ համայնքի արվեստի դպրոցի սաները, Իսահակյան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները։ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը` գեղ. ղեկավար Վահե Հայրապետյան, իրենց կատարումներով ողջունեցին ներկաներին։
Մուլտֆիլմը թարգմանված է նաև ժեստերի լեզվով։
Սեպտեմբերի 30-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ևս ցուցադրվեց մուլտֆիլմը։ Ցուցադրությանը ներկա էին Երևանի Ն. Գոգոլի անվան դպրոցի սաները և բազում իսահակյանասերներ։

Comments are closed.