«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը փետրվարի 15-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպել էր «Հայ ժողովրդական հեքիաթներ (Ա հատոր)» եռալեզու գրքի շնորհանդեսը, որտեղ գիրքը կենդանանում է, իսկ հեքիաթը՝ դառնում տոն։ Կազմող՝ Նազելի Կարապետյան Խմբագիրներ՝ Նազելի Կարապետյան, Թամար Նաջարյան Թարգմանիչներ՝ Սամվել Բիշարյան, Կարինե Խալատովա Նկարազարդող՝ Լուսինե Պողոսյան Գիրքը լույս է տեսել երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն, դառնալով կամուրջ՝ հայկական հեքիաթի և աշխարհի միջև։