Հունիսի 21-ին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան: Դեսպանը թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանի ուղեկցությամբ ծանոթացել է թանգարանի մշտական ցուցադրությանը, մեծ հետաքրքրությամբ դիտել ժողովրդական արվեստի բացառիկ ցուցանմուշները:
Ծանոթանալով թանգարանի հարուստ հավաքածուին և գործունեությանը՝ դեսպան Կոպիրկինը կարևորել է թանգարանի դերը հայ ժողովրդական արվեստի արժեքների պահպանման ու հանրահռչակման գործում:
Դեսպանն արժևորել է մասնավորապես ռուսական մշակութային կառույցների հետ համատեղ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը՝ նշելով, որ դրանք հնարավորություն կընձեռեն սերտացնելու փոխադարձ շփումները, ձևավորելու երկխոսություն մասնագետների միջև, առավել ամրապնդելու երկու երկրների միջև մշակութային փոխգործակցությունը:
ՌԴ դեսպանն իր աջակցությունն է հայտնել թանգարանին երկկողմ համագործակցության զարգացման ծրագրերի համատեքստում։