Ժողովրդական արվեստների թանգարանի վերաբացումը

Այս տարի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումն անցկացվեց մայիսի 17-ին, իսկ մայիսի 18-ին ավանդաբար նշվեց Թանգարանների միջազգային օրը՝ «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո։
Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը, որ զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ և հանրահռչակմամբ, մշակութային երկօրյա տոնին բացեց իր դռները բազմաթիվ այցելուների առջև՝ վերանորոգման աշխատանքներից հետո։ Թանգարանում նաև անցկացվեցին հայկական ավանդական խաղեր՝ «Վարը վարենկ» նախաձեռնության հետ համատեղ։

Comments are closed.