«Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը». դասախոսություն

«Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը». դասախոսություն

Գյումրու Ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանում ազգագրագետ Կարինե Բազեյանը ներկայացրեց դասախոսություն՝ «Ալեքսանդրապոլի բաղնիքի ծեսը» թեմայով։
Հետաքրքիր և բովանդակալից հանդիպման արդյունքում խոսվեց բաղնիք գնալու ավանդույթի մասին, թե ինչպես էին ալեքպոլցիները բաղնիք գնում հատուկ բոխչայով, սպիտակեղենով, գլխակապերով, շապիկներով։
Բաղնիք գնալը եղել է մեծ արարողակարգ: Գնում էին առավոտյան ժամը 10-ին և վերադառնում երեկոյան, իրենց հետ տանելով նաև սնունդ:
Հետաքրքիր էր նաև, որ կանայք գնում էին ամբողջությամբ զարդարված, թանկարժեք զարդերով, դրանով ուզում էին ցույց տալ իրենց սոցիալական վիճակը:
Դասախոսությունները իրականացվում են ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցությամբ:

Comments are closed.