«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը տարեվերջին հրավիրել էր «Այրոգի» ստվերների թատրոնի ամանորյա ներկայացմանը: Ստվերախաղքը ներկայացման ինքնատիպ ձև է և մեզ է հասել հնագույն ժամանակներից: Այն իր բնույթով ունի ծիսական սկիզբ և կապված է հոգու պաշտամունքի հետ: Ներկայացման գլխավոր կերպարը Ղարագյոզն է, որի շուրջ էլ ծավալվում են իրադարձությունները: Ներկայացվեցին Ղարագյոզի մասին ավանդական փոքրիկ մանրապատումներ՝ նաև հայկական հեքիաթների մոտիվներով:
Add a Comment