Ծիտը թռավ գերանին, կանաչ խոտը բերանին… «Տոնացույց» կենտրոնում մարտի 10-ին նշվեց Պահքի չորրորդ կիրակին: Բյուրական, գարուն, Արագածի մաքուր օդը, թռչունների երգն ու առաջին բանջարը: Պահքի համեղ ուտեստներ, ծիսական երգեր, պարեր, խաղեր և հեքիաթ-ավանդազրույցներ Թամար տատի հետ: Ծրագիրը վարեց Հասմիկ Բաղրամյանը։