Տերընդեզ, մխի դին տես, Մե փութ ցանես, հազար քաղես․․․ Փետրվարի 15-ին՝ ժամը 14։00-ին, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում ( գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցուն կից պարատանը) տեղի կունենա Տրնդեզի և Սուրբ Սարգսի տոներին նվիրված միջոցառում։ Միջոցառումը նախաձեռնել են՝ Ռուդիկ Հարոյանի անվան Մասունք ավանդական երգի-պարի համույթը, Իրինդ գյուղի համայնքապետարանը՝ ի դեմս Հունան Մկրտչյանի, Իրինդ գյուղի մշակույթի տունը՝ ի դեմս Ռեհան Էլոյանի։