Վարդավառը Այգեզարդում

Վարդավառը Այգեզարդում

Հուլիսի 26-ին և 27-ին Այգեզարդում տեղի ունեցավ ծիսական Վարդավառի արարողություն։
Հուլիսի 26-ին պատրաստվեցին խաչփնջերըը, որոնք շրջերթ կատարելով՝ մասնակիցները նետեցին տների բակերում: Այնուհետև Այգեզարդի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցու հարակից տարածքում մեկնարկեց խարույկահանդեսը, որն ուղեկցվեց երգով և խնձոր խորովելով։ Հուլիսի 27-ի առավոտյան կատարվեց ավանդական վարդավառյան շրջերթը` թեմատիկ երգերով և արարողակարգով, այցելելով այն տներ, որտեղ նախորդ գիշեր խաչփնջեր էին նետվել։ Այնուհետև Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի ունեցավ վարդավառյան տոնահանդեսը` «Խնդումի ծեսի» և վարդավառյան թեմատիկ երգերի ներկայացմամբ, իսկ վերջում՝ ուրախ ջրոցին:
Միջոցառումն իրականացրեց Այգեզարդի «Կորիզ» երիտասարդական կենտրոնը` «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի համանուն ծրագրի շրջանակում:

Comments are closed.