Ջա՜ն Վարդավառ, Վարդավառ Մեր դռանը՝ ոսկի ծառ․․․ Ջա՜ն Վարդավառ, Վարդավառ Վարդ եմ քաղել քեզ համար․․․ Հայկական ավանդական երգերի հերթական բաց դասը նվիրված էր Վարդավառի տոնին։ «Մեր երգերը և մենք» նախաձեռնության հյուրը հուլիսի 24-ին «Վարը Վարենկ» նախաձեռնությունն էր։ Երազ այգում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ներկաները երգեցին տոնական-ծիսական երգեր, պարերգեր։