Քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները

Քննարկվել_են_ՀՀ_ոչ_նյութական_մշակութային_ժառանգության_արժեքների

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը:
Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները:
Առանձին-առանձին անդրադառնալով ներկայացված առաջարկներին՝ խորհրդի անդամները հանդես են եկել դիտողություններով, մասնագիտական առաջարկություններով:
Խորհուրդը քննարկել է նաև հայտերի կազմման, լրացման կարգի մասին հասարակության իրազեկման անհրաժեշտությանն ու աջակցությանը վերաբերող հարցեր: Այդ նպատակով առաջարկվել է հայտադիմողներին հրավիրել սեմինարների, ինչպես նաև ակտիվացնել թանգարանների գիտական բաժինները՝ հայտերի լրացմանը օժանդակելու աշխատանքները կազմակերպելիս:
Ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցման ներկայացված առաջարկները քննարկելիս մասնագիտական խորհուրդն ընդգծել է որոշ առաջարկների՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում ընդգրկելու հրատապությունը: Այս առնչությամբ կարևորվել է պետական մշակութային քաղաքականության դերը՝ արժեքների պահպանմանն ուղղված ջանքեր գործադրելու, գործընթացում այլ գերատեսչությունների ընդգրկելու առումով:
Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկները մասնագիտական դիտարկումներով ուղարկել լրամշակման, խմբագրման, մանրամասների ճշգրտման՝ ըստ անհրաժեշտության ցուցաբերելով խորհրդատվական աջակցություն: