«Հայորդի»-ի թիմը և Խաչիկի բնակիչներն արել են առավելագույնը՝ հոկտեմբերի 29-ին ձեզ սիրով լցված օր նվիրելու համար:
Ի՞նչ է սպասվում ձեզ Խաչիկում․
11:00-14:00 _ ծանոթացում գյուղական կյանքին ու աշխատանքին, մասնավորապես՝ բուրդ գզել, իլիկ մանել, գաթա, հալվա, երկանքով փոխինձ պատրաստել, թոնրի մեջ լավաշ թխել,տնական արիշտա և չորթան պատրաստել, պանիր հորել, խաղող ճզմել, կով կթել, մասնակցել բերքահավաքին:
14:00-16:00 _ քայլարշավ Խոտակերաց վանք Տեր Հովհաննեսի ուղեկցությամբ։
16:00-16:30 _ գյուղական տոնավաճառ։
16:30-17:00 _ Խաչիկյան ավանդական ուտեստների հյուրասիրություն։
17:00-18:00 _ պարերի ուսուցում, կարպետագործության դասընթաց։
18:00-19:00 _ ազգային համերգ։
19:00-20:00 _ խարույկ, քննարկումներ, մտքերի փոխանակում:
Մասնակիցները գիշերելու են գյուղացիների տանը: Ովքեր գիշերակացով չեն գնա, կվերադառնան Երևան 19:00-ին։
Բոլոր մասնակիցները ստանալու են անհատական նվեր-փաթեթներ, որոնք պատրաստվել են հենց այդ օրվա համար: Այն իր մեջ ներառելու է՝ էկո պայուսակ, կրծքանշան, սթիքերներ, գյուղական լանչ-բոքս և այլ անակնկալ նվերներ:
Յուրաքանչյուր մասնակցի ողջ օրվա ընթացքում ուղեկցելու է մեկ երեխա Խաչիկից: Դուք հնարավորություն եք ունենալու ապրել, զգալ ու տեսնել իրական սահմանի և գյուղացու կյանքը՝ լի դժվարություններով և սիրով:
Մասնակցության վճարից գոյացած հասույթն ուղղվելու է ԽԱՉԻԿԻ ՍԱՀՄԱՆԻ ԱՄՐԱՑՄԱՆԸ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել այստեղ՝ https://docs.google.com/…/1FAIpQLSdpj0gpe7Pn4c…/viewform։