Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթը փետրվարի 18-ին հանդես եկավ փոքրիկ համերգային ծրագրով` «Լուսը լուսացավ, բարին շատացավ» խորագրով։ Համերգի ընթացքում ներկայացվեցին ազգային մշակութային գանձարանից հին ու նոր երգեր, պարեր, պարերգեր, ծիսական պատառիկներ։ Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է խմբի վաղեմի անդամ Ծաղիկ Խուդաթյանի բուժմանը։
Add a Comment