Զա՛րկ, բոլոճիկ, զարկ, Դու զարկ, ես խաղամ: Զատկե զատիկ է, Չամչե հատիկ է: Զա՛րկ, բոլոճիկ, զարկ, Դու զարկ, ես խաղամ: Զատկի ձուն ներկի, Դրկիցին տվի: Զա՛րկ, բոլոճիկ, զարկ, Դու զարկ, ես խաղամ:
Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում ապրիլի 9-ին, ժամը 15:00-ից իսկական տոնախմբություն է սպասվում՝ Զատկական խաղերով, ծեսերով, ազգային երգ ու պարով։