Ապրիլի 8-ին, ժամը՝ 14։00-ին, Ժողովրդական արվեստների թանգարանում մեծ շուքով նշվելու է Հայ առաքելական եկեղեցու ամենապայծառ ու հանդիսավոր տոնը՝ Սուրբ Զատիկը։ «Վան» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ վայելելու եք տոնին նվիրված երգեր ու պարեր, միասին կատարելու եք զատկական ամենից հայտնի երգերը, խաղալու եք Ակլա մարե, և իհարկե, տոնի խորհրդանիշ Ձվախաղը։ Եվ այսպես, Թանգարանը սպասում է ձեզ՝ մասնակցելու նախատոնական այս եռուզեռին, ճաշակելու տոնական ուտեստները և հայկական գինին, խաղալու ուրախ խաղեր՝ կռվացնելով ներկված ձվերը, երգ ու պարով խորհելու Սուրբ Զատկի տոնի նշանակության ու կարևորության մասին։