Ամիսներ առաջ Արցախում պլանավորված «Վըսկե ծերքեր» փառատոնն անցկացվեց Երևանում։ Փառատոնի շրջանակներում ներկայացվեցին ավելի քան 50 ստեղծագործ արցախցիների ձեռքի աշխատանքներ և արտադրանք։ Այժմ, ընդլայնելով արտադրողների և ստեղագործողների շրջանակը, կազմակերպվում է երկրորդ փառատոնը՝ ապրիլի 7-ին, ժամը 12:00-18:00, ք. Երևան, Մոսկովյան 6/7 Թումանյան’ս ART սրճարանի բացօթյա տարածքում : Փառատոնի ընթացքում կլինի ցուցահանդես-վաճառք: Այն կուղեկցվի միջոցառումներով, վարպետաց դասերով, անակնկալ նվերներով և հյուրասիրությամբ։ Փառատոնի հիմնական նպատակը` օգնել շնորհաշատ կանանց վաճառել իրենց ստեղծագործությունները և ոգևորել՝ նորը ստեղծելու համար: Ծրագրի հովանավոր՝ Club Capital ընկերություն: