«Հյուսված սեր» միջոցառում․ Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներ

«Հյուսված սեր» միջոցառում․ Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներ

Տեառնընդառաջի և Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոների շրջանակում, Ժողովրդական արվեստների թանգարանը՝ Արարատյան Հայրապետական թեմի և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նոր հարթակի` Պաննո արվեստի տուն-սրճարանի հետ համատեղ, առաջարկում է մասնակցել «Հյուսված սեր» խորագրով միջոցառմանը։
Ի՞նչ է սպասվում.
թելերի օգնությամբ կսովորեք հյուսել ճակատազարդ կամ թևնոց` Ձեր կամ Ձեր սիրելիի համար,
կլուսանկարվեք մեր Սիրո տնակի մոտ,
կմասնակցեք խաղարկության և կշահեք Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումների տոմսեր։
Ե՞րբ և որտե՞ղ. վարպետաց դասեր՝ փետրվարի 14, ժամը 12։30 և ժամը 15։30, Փայտարվեստի ցուցասրահ (Երևան, Պարոնյան 2), իսկ փետրվարի 15-ին՝ ժամը 12։30 և ժամը 15։00, Պաննո արվեստի տուն և սրճարան (Երևան, Գ. Լուսավորչի 6)։

Comments are closed.