Բարեկենդանը կնշվի Թումո Կապանում

Բարեկենդանը կնշվի Թումո Կապանում

Թումո Կապանի պաշտոնական բացմանը կհաջորդեն բարեկենդանյան դիմակահանդեսը, լարախաղացի կատարումը, «Որոտնա» ազգային երգ ու պարի խմբի և «Կաթիլ» ֆոլք բենդի կատարումները։ Կարնո քոչարիի, Յարխուշտայի ու Թամզարայի հնչյունների ներքո սիսիանցի երիտասարդների հիմնած «Որոտնա» խմբի անդամները կպարեն ու կսովորեցնեն պարել: Նարեկ Հայրապետյանի գեղարվեստական ղեկավարությամբ` խումբը ներկայացնում է ազգային-ավանդական մշակութային ժառանգությունը և կազմակերպում կրթական տարբեր միջոցառումներ ու փառատոններ: Իսկ հայկական պարկապզուկի, զուռնայի ու բլուլի ձայներով և ռոքային բիթերով «Կաթիլ» բենդը կապահովի Բարեկենդանի երաժշտական տրամադրությունը: Նրանց երգացանկում տարբեր գավառների երգերն են ժամանակակից մշակմամբ` «Սոնա յար», «Զիմ խորոդիկ յար», «Ցայգանվագ», «Ախպրի ճամփին» և այլ սիրված գործեր: Ի դեպ, խմբի վոկալիստ Սևադան և կիթառահար Արեգը սյունեցիներ են։  Հիշեցնենք, որ Թումո Կապանը պաշտոնապես բացվում է մարտի 2-ին` ժամը 16:00-ին: Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության և դոնորներ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։

Comments are closed.