Գորգի կտրման արարողություն՝ Սարուխանի արվեստի դպրոցում

Գորգի կտրման արարողություն՝ Սարուխանի արվեստի դպրոցում

Գավառ համայնքի Սարուխան բնակավայրի արվեստի դպրոցում տեղի ունեցավ կերպարվեստի բաժնի գորգագործ սաների գորգերի կտրման հանդիսավոր արարողությունը: Այն ուղեկցվեց հայկական գորգի և գորգագործության մասին տեղեկությունների ներկայացմամբ, շնորհակալագրերի հանձնմամբ և պարարվեստի բաժնի սաների կատարումներով:
Գորգի կտրման արարողությանը դպրոցի տնօրինության, ուսուցիչների և ծնողների հետ մասնակցում էին նաև «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի «Տորքի որդեգրում» ծրագրի դասընթացավարներ Լիլիթ Պերոկլյանը և Դիաննա Հովհաննիսյանը:
Դպրոցի կերպարվեստի բաժնում գորգագործություն ուսուցանվում է վերջին վեց ամիսների ընթացքում, գորգագործություն դասավանդում է Նազիկ Կարապետյանը: Անցած տարի նա մասնակցել է «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամի կողմից կազմակերպված «Տորքի որդեգրում» ծրագրին և գորգագործության հմտություններն այժմ փոխանցում է իր սաներին: Ծրագիրն իրականացվել է չորսամսյա անվճար դասընթացների շրջանակում՝ Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ և Գավառի համայնքապետարանի աջակցությամբ: Դասընթացներին մասնակցել են Գավառ համայնքի արվեստների դպրոցների ուսուցիչներ և գորգագործությամբ հետաքրքրվածներ:

Comments are closed.