«Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպում է Մարաշի հարթակար և հյուսված կար ասեղնագործությունների դասընթացներ: Հարթակարի և հյուսված կարի այս տեսակները բնորոշ են եղել Կիլիկիայի Մարաշ քաղաքին և դրա շրջակա տարածքին: Դասընթացը բաղկացած է 16 պարապմունքից․ յուրաքանչյուրի տևողությունը՝ 1,5 ժամ: Անհրաժեշտ բոլոր նյութերն ու գործիքները տրամադրվում են։ Դասընթացի ավարտին մասնակիցներին տրվելու են հավաստագրեր: Դասերն անցկացվելու են շաբաթական երկու օր, ժամը՝ 13:00: Դասընթացներին կարող եք մասնակցել նաև՝ ընտրելով միայն մեկ տեխնիկան: Դասընթացի արժեքը (երկու տեխնիկա) 1 անձի համար՝ 32 000 դրամ։ Հանդիպման վայրը՝ Այգեձոր 53/2, «Մետաքսի ճանապարհ» հյուրանոց: Ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարներին․ 091 265214,077 265214 կամ 010 265214: