Խաղողօրհնեքը «Երազ» այգում

Խաղողօրհնեքը «Երազ» այգում

Քաղենք խաղողը, լցնենք կողովը…
Ճութ-ճութ, ճութ-ճութ, ճութ-ճութ…
Օգոստոսի 17-ին «Երազ» այգում տոնեցին Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։ Տոնական ծրագիրը հագեցած էր․ խաղողի օրհնության կարգ, հին հայկական ծիսական հարսանիք, ազգային երգեր ու պարեր, վարպետաց դասեր, թատերականացված ներկայացում՝ տարազներով, երգ-պարով, հարս ու փեսայով, «ՏԱՐԱԶՖեստ», համերգային ծրագիր՝ Ethno Colors-ի մասնակցությամբ։
Տոնակատարության առանցքային իրադարձությունը հայկական ծիսական հարսանիքի ներկայացումն էր՝ «Նավակատիք» կրթամշակութային կենտրոնի և «ՄԱՍՈՒՆՔ» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։ Տեղի ունեցավ նաև ՏԱՐԱԶՖեստ-ը, որի շրջանակում ցուցադրվեցին ազգային տարազներ՝ հայ դիզայներների հեղինակությամբ։ Անցկացվեցին տիկնիկագործության, կարպետագործության, գորգագործության, խաչբուռի հյուսման վարպետաց դասեր։ Տոնական օրը եզրափակվեց ավանդական գեղեցիկ շուրջպարով։

Comments are closed.