Հոկտեմբերի 22-ին ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի գիտական սեմինարների շրջանակում տեղի ունեցավ Արտո Թավուքչյանի դասախոսությունը՝ «Հայկական գորգարվեստի ազգային առանձնահատկությունները» թեմայով։ Հանդիպման ընթացքում բացահայտվեցին հայկական գորգերի առանձնահատկությունները, ազգային տարրերը, և դրանց իմաստները։