Հոկտեմբերի 25-ին Մանկական զբոսայգում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Հայրիկ Մուրադյանի 120-ամյակին։ Բեմում էին փոքրիկ երգիչները՝ Հայրիկի սիրված երգերի կատարմամբ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև Կայթ հանգույցի նոր նախագիծը՝ «Հայրիկն ու Աղվեսիկը», որտեղ հին մեղեդիները նոր շունչ են ստանում Աղվեսիկի հեքիաթային աշխարհում։ Իսկ օրն ամփոփվեց ազգային պարերով՝ Թագպար նվագախմբի նվագակցությամբ։ Համերգն իրականացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։