«Անանենց Արվեստանոցը» այս տարվա իր վերջին բացօթյա պարուսուցումն իրականացրեց Ջրվեժ գյուղում՝ նոյեմբերի 8-ին։ Այս անգամվա հյուրը Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթն էր։ Կար ևս մեկ յուրահատուկ հյուր՝ Թամար տատը։ Միջոցառման աջակից և նախաձեռնող՝ Ջրվեժի համայնքապետարան։