«Արևմտահայկական ասեղնագործական դպրոցներ․ Այնթափ, Մարաշ, Ուրֆա, Քիլիս» ցուցահանդես 

«Արևմտահայկական ասեղնագործական դպրոցներ․ Այնթափ, Մարաշ, Ուրֆա, Քիլիս» ցուցահանդես

Ժողովրդական ստեղծագործության ամենանուրբ ճյուղն ասեղնագործությունն է: Հայերը վաղ ժամանակներից ծանոթ են եղել և՛ հասարակ, և՛ բարդ ասեղնակարերին: Դարերի ընթացքում ժողովրդական շնորհալի ստեղծագործողների ու տաղանդավոր վարպետների ձեռքով ասեղնագործված բազմատեսակ, բազմաբովանդակ նմուշները հասել են մեզ: Կապված լինելով ժողովրդի պատմության հետ՝ ասեղնագործ արվեստը լայնորեն տարածված է եղել մայր հայրենիքում և գաղթօջախներում:
Պահպանված նմուշները հիացնում են գեղեցիկ զարդանկարներով, դրանցով ստեղծված հորինվածքներով, պատկերագրական բարդ բովանդակությամբ, արտահայտիչ տեսքով:
Հարազատ աղերսներ կան ասեղնագործ արվեստի ու ճարտարապետական կառույցների, քարի ժանեկանման զարդաքանդակների, արծաթագործության, ոսկերչության միջև։ Այս կապերը սերտ են որմնանկարչության ու մանրանկարչության հետ, ուր մեծ դեր են խաղում գունային նմանությունները, նկարների բովանդակությունը:
Ազգային միասնական ոճի պահպանման, տարբեր ասեղնակարերի, դրանց տարատեսակների կատարման հետ մեկտեղ, գոյություն են ունեցել նաև տարբեր վայրերի, քաղաքների՝ միայն իրենց հատուկ ասեղնակարեր, առանձնահատուկ զարդանկարներ։

 Փետրվարի 27-ին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում բացվեց «Արևմտահայկական ասեղնագործական դպրոցներ․ Այնթափ, Մարաշ, Ուրֆա, Քիլիս» ժամանակավոր ցուցահանդեսը։

 Արմավիրի մարզ, գ․ Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան 1
 077 051918

Comments are closed.