Մարտի 7-ին Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Ստեղծագործում են կանայք» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը։
Ցուցադրությունը ներկայացնում է հայուհու կերպարի, ստեղծագործական գործառույթների տեսարաններով սև-սպիտակ գծապատկերներ՝ թանգարանի հավաքածուից:
Մշակութային ժառանգության, ավանդույթների կենսունակության և դրանց շարունակելիության կարևոր միտումները շեշտելու նպատակով ցուցադրության մեջ տեղ են գտել ուլունքազարդ ասեղնագործության, ժանեկագործության և շյուղագործության ժամանակակից նմուշներ, որոնք թանգարանի ստեղծագործ կանանց աշխատանքի արգասիքն են: Ցուցադրությունն ավարտվում է թանգարանի երիտասարդ աշխատակցուհու աբստրակտ ոճով արված գունագեղ նկարաշարով: Արմավիրի մարզ, գ․ Արաքս, Դանիել Բեկ-Փիրումյան 1 Հեռ․ 077 051918