«Արի խաղանք չուր իրգուն»

«Արի խաղանք չուր իրգուն»

Ասում են` երբ մարդիկ միասին են պարում, ժամանակը դանդաղում է: Իսկ երբ պարում են ավանդական զուռնա-դհոլի ձայնի ներքո, ամեն ինչ կարծես կանգ է առնում` տեղ տալով մեր արմատներին, հիշողություններին ու սրտակից հանդիպումներին։
Հնում «խաղ» էին անվանում ոչ միայն ժամանցը, այլև երգը, պարն ու տոնախմբությունը: Թերևս հենց այդ պատճառով էլ այս տարի Վարը Վարենկի խորագիրն էր` «Արի խաղանք չուր իրգուն»։
Արդեն հինգ տարի է, ինչ Վարը Վարենկը դառնում է այն վայրը, որտեղ մեկտեղվում են հայկական մշակույթի հանդեպ սերը, կենդանի շփումն ու անմոռանալի ակնթարթները:
Հուլիսի 18-ին Մեղրաձորը կրկին դարձավ այն անկյունը, որտեղ հին ու նոր ընկերները հանդիպեցին` արմատներին մոտ լինելու, միմյանց վերագտնելու համար։ Ծրագրում էր՝ ավանդական երգ ու պար, ազգային խաղեր, ինքնատիպ վարպետաց դասեր, հագեցած համերգային ծրագիր։

Comments are closed.