Հուլիսի 25-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում առաջին անգամ անցկացվեց մեղրի փառատոն։ Փառատոնը կազմակերպվել էր «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Փառատոնն իրականացվել է Միացյալ Թագավորության Կառավարության՝ Darwin Initiative-ի, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև Bears in Mind հիմնադրամի ֆինանսավորմամբ։