«Լճի մարդիկ» ֆիլմի պրեմիերա նվիրված Սևանի ձկնորսական ժառանգությանը

«Լճի մարդիկ» ֆիլմի պրեմիերա

Ոչ նյութական մշակութային ժառանգության օրը՝ հոկտեմբերի 17-ին, Սևանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Լճի մարդիկ» ֆիլմի պրեմիերան՝ նվիրված Սևանի ձկնորսական ժառանգությանը։
Ֆիլմը պատմում է Սևանի ու նրա մարդկանց կապի, ձկնորսական մշակույթի և այն ավանդույթների մասին, որոնք մեր ինքնության ու հիշողության մասն են կազմում։

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և ««Սևան» երիտասարդական ակումբ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Comments are closed.