ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը սկսել է 2018 թվականի միջոցառումների ծրագրի ձևավորման գործընթացը: Այդ կապակցությամբ հիմնադրամն ընդունում է հայտեր: Հաջորդ ֆինանսական տարվա միջոցառումների ծրագրում ընդգրկված են` հումանիտար, մշակութային, գիտակրթական, երիտասարդական, գրահրատարակչության և զանգվածային տեղեկատվության, սպորտի, զբոսաշրջության ոլորտների, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրներում մշակութային տարվա շրջանակում իրականացվող միջոցառումներ: Նախապատվությունը տրվում է այն հայտերին, որոնք ներառում են ԱՊՀ անդամ առնվազն երեք երկրների մասնակցություն, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք կաջակցվեն ԱՊՀ անդամ այն երկրների կառավարությունների կողմից, որոնց տարածքում իրականացվում է միջոցառումը:
Հայտաձևը բեռնելու և դրա լրացման ուղեցույցին, մասնակցության պահանջներին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք այցելել http://www.mfgs-sng.org/activity/2164.html հասցեով:
Սահմանված ձևով լրացված հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2017 թվականի հունվարի 16-ը` ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի Արտաքին կապերի վարչություն (հասցե` Հայաստանի Հանրապետություն, 0010, Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 6-րդ հարկ, հեռախոս` 011- 52-12-76):