Երևանում գինու օրեր են: Որպես տոնը Երևանում նշելու այլընտրանք՝ “Աղավնատուն”-ը բոլորին առաջարկում է ուղևորվել դեպի Աղավնավանք՝ Աղավնատուն ավանդական հյուրընկալության կենտրոն։
Մասնակցության ամբողջական փաթեթը ներառում է․ – Փոխադրում Երևանից գ․ Աղավնավանք և հետադարձ հարմարավետ միկրոավտոբուսով, – քայլարշավ նոր ծաղկող բլուրներով հմուտ տեղացի ուղեկցորդի առաջնորդությամբ դեպի․ * Ախ Նաբաթի 11-րդ դարի վանք * Աղավնավանք գյուղի քչքչան Գետիկ գետի վրա կամարված 11-րդ դարի չքնաղ կամուրջ – Սուրճի և Աղավնավանքի համեղ խոտաբույսերով թեյի հյուրասիրություն Աղավնատուն հյուրընկալության կենտրոնում՝ ներառյալ թխվածքաբլիթներ – Աղավնատան տակառներում հասունացրած անմահական կարմրահյութ գինու համտես – Աղավնատան վերգետնյա նոր պատված թոնրում թխվող Աղավնավանքյան լավաշի թխման վարպետության դաս և լավաշի համտես
Հավելավճարի դեպքում կարող եք նաև օգտվել Աղավնատան ավանդական խոհանոցից՝ ըստ նախնական պատվիրված մենյուի (Օր․՝ թոնրի կարտոֆիլ, թոնրի լավաշ, գյուղական պանիր, աղցան – 1,500 դրամ/անձ)։ Ի դեպ՝ նախապես պատվիրելու դեպքում, ըստ հյուրի նախընտրության, կարող ենք ապահովել նաև լանչ-բոքսեր՝ սնունդը ճանապարհին Ձեզ հետ վերցնելու համար։
**** Առանց Երևանից փոխադրման ծառայության (սեփական մեքենայով Երևանից, Դիլիջանից կամ այլ հարակից տարածքներից եկողների համար) մասնակցության վճարը կկազմի ընդամենը՝ 5,000 դրամ
***** Ցանկության դեպքում կարող եք նաև տեղում ձեռք բերել Աղավնատան տակառների անմահական կարմրահյութ ԳԻՆԻՆ և արդար ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇԸ։ Քանի որ եղանակը Հայաստանում դեռևս անկանխատեսելի է, մասնակիցներին առաջարկվում է նախապես ապահովվել․ – հարմարավետ և տաք հագուստով, – անվտանգ, հարմարավետ սպորտային կոշիկներով – 1-2 անգամվա սնունդով։
Մասնակցության համար հարկավոր է դիմել մինչև 2-ը մայիսի, 2019 թ․՝ գրելով “Աղավնատուն” ֆեյսբուքյան էջին կամ զանգահարելով՝ 077 474845 Ներդրումը կազմում է 7,500 դրամ, ինչով մասնակիցներն աջակցում են $ սկսնակ գյուղական ձեռներեցության զարգացմանը։ Առանց Երևանից փոխադրման ծառայության (սեփական մեքենայով Երևանից, Դիլիջանից կամ այլ հարակից տարածքներից եկողների համար) մասնակցության վճարը կկազմի ընդամենը՝ 5,000 դրամ
Սկիզբը՝ առավոտյան 8։30 Երևանի Կոնսերվատորիայի դիմացից։