1874 թ.-ին Պոլսում գրավոր առաջին անգամ հրատարակվել է «Սասունցի Դավիթ» էպոսը:
Ի հիշատակ էպոսի առաջին հրատարակության 150-ամյակի, Ավետիք Իսահակյանի «Սասմա Մհերը» պոեմի 105-ամյակի, ինչպես նաև Ավ. Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ (2025), ստեղծվելու է «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի հավաքածուից:
Այս եզակի գորգը ստեղծվել է 1939 թ․-ին՝ «Սասնա Ծռեր» էպոսի 1000-ամյակի առիթով։ Մեկ տարի անց Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը նվիրում է այն Ավետիք Իսահակյանին՝ բանաստեղծի 65-ամյակի կապակցությամբ։ Հայ դյուցազներգությունն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իսահակյանի ստեղծագործությունում․ Վարպետը մշակել է էպոսի չորրորդ ճյուղը՝ «Փոքր Մհերը»:
«Խոսող կտավներ» ներառական նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։