«Ավետիս» թերթի 57-րդ համարում լույս է տեսել «Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացված վարպետաց դասերի վերաբերյալ տեղեկատվություն:
Նոյեմբերի 18-20-ը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրենի տեղակալ Գայանե Ասլանյանը և վարպետներ՝ Սյուզաննա Ավետիսյանը, Արմինե Խաչատրյանը, Անի Մարտիրոսյանը Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանում, մի շարք այլ կրթամշակութային կազմակերպություններում անցկացրել են կարպետագործություն և գորգագործության դասընթացներ, առանձին դասախոսություններ տարբեր տարիքի մասնակիցների համար:
«Հայկական գորգագործության վարպետաց դասեր Լեհաստանում» կրթամշակութային ծրագիրն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Լեհ-հայկական հիմնադրամի, Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպանության հովանու ներքո Սփյուռքի գործերի հանձնակատարի հետ: