Հայտարարություն. «Տարեհաց». Ամանորի ուտեստի տոնավաճառ

timthumb (1)

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Երևանի քաղաքապետարանի, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի և Մշակույթի զարգացման հիմնադրամի հետ համատեղ ներկայացնում է «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստի տոնավաճառը:

Վայր՝ Խաչքարերի պուրակ (Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի հարևանությամբ)

Երբ՝ դեկտեմբերի 20–30-ը

Ժամեր՝ 12:00–22:00

Նպատակ

Միջոցառման նպատակն է ներկայացնել հայկական խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության կարևոր դրսևորում։ Տոնավաճառը կաջակցի հայկական ավանդական ուտեստների տարածմանը, հանրության իրազեկմանը և նորովի արժևորմանը:

Ի՞նչ սպասել

Ավանդական խոհանոցի բազմազանություն. Տեղում պատրաստվող տաք կերակուրներից մինչև պատրաստի ուտեստներ և ըմպելիքներ։ Հատուկ ուշադրություն կդարձվի Ամանորին բնորոշ ավանդական ազգային ուտեստներին:
Վարպետության դասեր. Ամեն օր՝ ժամը 18:00-ին, վայելե՛ք ազգային ուտեստների պատրաստման վարպետաց դասերը՝ բացահայտելով դրանց առանձնահատկություններն ու մշակութային նշանակությունը:
«Տարեհաց». Ծանոթացե՛ք «Տարեհացի» ավանդույթին, որը հաջողություն և բարօրություն է խորհրդանշում։ Անցյալում տարեհացի պատրաստման եղանակները տարբեր են եղել. օգտագործվել են հատիկեղեն ու չոր պտուղներ այն ձևավորելու համար: Հավատացել են, որ տարեհացի մեջ դրված մետաղադրամը կարող է հաջողություն բերել այն անձին, ում բաժին է հասել:

Մասնակցության հրավեր

Մենք հրավիրում ենք սննդի արտադրողներին և մշակութային կազմակերպություններին միանալու այս մեծ տոնախմբությանը.

Ներկայացրե՛ք ձեր խոհարարական վարպետությունը բազմազան և մեծ լսարանին:
Գովազդե՛ք ձեր արտադրանքը և ամրապնդե՛ք ձեր ներկայությունը հայկական խոհարարական ոլորտում:
Դարձե՛ք այն մշակութային շարժման մասը, որը պահպանում և բարձրացնում է հայկական խոհանոցի արժեքը։
Տաղավարի սեղանների քանակը խիստ սահմանափակ է։ Մասնակցության հայտերը, որոնք ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 16-ը, անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. փոստին՝ լրացնելով կից ձևաչափը և կցելով ներկայացվող ուտեստի 2 լուսանկար։

Comments are closed.