Ասորիները, 2500 տարի առաջ կորցնելով իրենց պետականությունը գոյատևել են բանավոր խոսքի և էթնիկ մշակույթի շնորհիվ: Դրա վկայությունն է Նոր տարվա տոնակատարությունը, որը աշխարհի ասորիները տոնում են
ապրիլի մեկին: Կոչվում է «խաբ նիսան»: Ըստ լեգենդի՝ Թամուզի և Իշտարի գեղեցիկ սիրո երջանկությունից երկրի երեսին ամեն ինչ ծաղկում է, պայծառանում: Տոնի 5-րդ օրը տոնակատարության մասնակիցները բերում են սայլ-նավը, որի
անունով միչև օրս էլ կոչվում է տոնը` Կառնավալ: Այն նշանավորում է հին տարվա ավարտը և նորի սկիզբը:
Տոնակատարությունն ավարտվում է նրանց հարսանիքով` ապրիլի 1-ին, որը համընկնում է ասորական Նոր տարվան: Այն նշանավորում է հին տարվա ավարտը և նորի՝ սկիզբը:
Այդ տոնակատարությունը ասորիները նշում են համագյուղացիական մատաղով, որը բաժանվում է բոլոր
ընտանիքներին հավասարապես, և, որը ամենակարևոր արարողակարգն է: Այնուհետև տոնը շարունակվում է
երգ ու պարով։ Հատկանշական է «Շեյխանա» պարը, որին
մասնակցում է ամբողջ ժողովուրդը և կարող է տևել մինչև երկու ժամ:
Տոնին ամեն ասորի իր պարտքն է համարում լինել ծննդավայրում, նշել այդ օրը, մասնակցել համայնքի միջոցառումներին, որոնք բազմաբնույթ են` համերգներ, խնջույքներ, այցելություններ հարազատների շիրիմներին:
Նման տոները նպաստում են նաև ասորերենի պահպանմանը և
հասարակության մեջ բարքերի ու սովորույթների արժևորմանը: