«Հայոց ուտեստի համակարգը» բանախոսություն

«Հայոց ուտեստի համակարգը»․ բանախոսություն

«Հայոց ուտեստի համակարգը» բանախոսություն

2023 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովը որոշում ընդունեց հոկտեմբերի 17-ը նշել որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր:
Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում տեղի կունենա հայոց ուտեստի համակարգի թեմայով բանախոսություն՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան:

«Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում

«Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում

«Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում

Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ին նշվելու է Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրը։
Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 15։00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու։ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը հանդես են գալու զեկույցով։ Միջոցառումը կեզրափակվի «Բերդ» պարային անսամբլի ելույթով և վարպետության դասով։

«Մէ ասեղը մէ գուտան առժե» ցուցահանդես

«Մէ ասեղը մէ գուտան առժե» ցուցահանդես

«Մէ ասեղը մէ գուտան առժե» ցուցահանդես

Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ «Մէ ասեղը մէ գուտան առժե» համայնքային ցուցահանդեսը՝ Կոտայքի երկրագիտական թանգարանում։ Ծրագրում՝ Ծաղկաձոր համայնքում գործող Մարզամշակութային կենտրոնի, Արվեստի դպրոցի կիրառական արվեստի խմբակների, Մարմարիկ գյուղի Արհեստները Մարմարիկում մասնավոր խմբի սաների աշխատանքների ցուցադրություն, ստվերների թատրոնի ներկայացում, ասեղնագործության և շրխկան պատրաստելու վարպետության դաս, հնագույն տեխնիկայով գոտեգործության ցուցադրում, արհեստներին վերաբերող հանելուկախաղ։

«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի շնորհանդես

«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի շնորհանդես

«Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի շնորհանդես

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կայացավ «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում իրականացված «Սասունցի Դավիթ» գորգի շոշափելի կրկնօրինակի շնորհանդեսը։
Միջոցառումը նվիրված էր էպոսի առաջին` «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» հրատարակության 150-ամյակին, «Սասմա Մհեր» պոեմի ստեղծման 105-ամյակին և Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին, որը կնշվի 2025 թվականին։
Ծրագրի նպատակն է ներառական միջավայր ստեղծել, որը կնպաստի մշակութային ժառանգության մատչելիությանը հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար։
Այս նախագծի շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող այցելուները հնարավորություն կունենան շոշափելով զգալու «Սասունցի Դավիթ» գորգի յուրահատկությունը և ունկնդրելու գորգին պատկերված տեսարանը` «Սասնա ծռեր» էպոսից։
Ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թանգարանային ծրագրեր և միջոցառումներ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում` «Սարեր» մշակութային կազմակերպության (SARER NGO) կողմից։

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-029» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-029» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին

Հայտարարություն՝ «ՀՀԿԳՄՍՆԴՄՄԺ-029» ծածկագրով դրամաշնորհային մրցույթի մասին

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նաև պատվիրատու), որը գտնվում է Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2 հասցեում, հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ, որը կազմակերպվում է armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգի միջոցով: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման՝ նվիրաբերության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)։
Սույն մրցույթի անցկացման կարգը, հայտ կազմելու ներկայացնելու պայմանները ինչպես նաև մրցույթին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպություններին ներկայացվող պայմանները սահմանված են հրավերով:
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի միջոցով մինչև 2024 թ. նոյեմբերի 4-ը, ժամը 14:00-ն: Սույն հայտարարությունը էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգում հրապարակվելու օրը հրապարակվում է նաև պատվիրատուի՝ www.ecsc.am հասցեով գործող պաշտոնական ինտերնետային կայքում՝ նշելով հրապարակման ամսաթիվը:
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` armeps համակարգի միջոցով՝ 2024 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 14:00-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել մասնագիտական խմբի քարտուղար Նաիրա Կիլիչյանին:
Հեռախոս՝ 010 599 629
Էլ. փոստ՝ [email protected]

«Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդես

«Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդես

«Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդես

Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին ընդառաջ կազմակերպվեց միջոցառում` Վարպետի ծննդավայրին կից` Իսահակյան բնակավայրում։ Բանաստեղծի հայրենի` Իսահակյան բնակավայրում` հենց իր կիսանդրու մոտ, տեղի ունեցավ «Ալագյազի մանիներ» մուլտֆիլմի շնորհանդեսը։ Մուլտֆիլմը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» անվանակարգի դրամաշնորհի միջոցներով։
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը, Վարպետի տուն-թանգարանի տնօրեն Արմենուհի Ավետիսյանը, թանգարանի աշխատակազմը, ՀՀ Շիրակի մարզի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանն ու Աննա Մարտիկյանը, մարզպետարանի աշխատակազմի պատասխանատուները, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Իսահակյան բնակավայրի ղեկավարը։ Միջոցառմանն իրենց ելույթներով հանդես եկան Մարալիկ համայնքի արվեստի դպրոցի սաները, Իսահակյան բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները։ «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը` գեղ. ղեկավար Վահե Հայրապետյան, իրենց կատարումներով ողջունեցին ներկաներին։
Մուլտֆիլմը թարգմանված է նաև ժեստերի լեզվով։
Սեպտեմբերի 30-ին Ավ. Իսահակյանի տուն-թանգարանում ևս ցուցադրվեց մուլտֆիլմը։ Ցուցադրությանը ներկա էին Երևանի Ն. Գոգոլի անվան դպրոցի սաները և բազում իսահակյանասերներ։

Ասեղով ու խոսքով հյուսված հիշողություն

Ասեղով ու խոսքով հյուսված հիշողություն

Բարբառները հայոց լեզվի բառագանձն են։ Հայոց լեզուն ունի 50-ից ավելի ուսումնասիրված և չուսումնասիրված բարբառներ։ Կան բարբառներ, որ մոռացության են տրված և կան, որ մոռացության եզրին են հայտնվել։
Յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է պահպանել գոնե իր մայրենի բարբառն ու խոսվածքը։

Մայիսի 7-ին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվ. Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ասեղով ու խոսքով հյուսված հիշողություն» միջոցառումը։

Միջոցառման օրակարգ.
13։00_ հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Մեղրաձորի հանրային զբոսայգու խաչքարի մոտ։
13։30_Ցուցահանդեսի և միջոցառման բացում։

Ցուցահանդեսում ներկայացված էին սիրիահայ տիկնանց ձեռքի աշխատանքները և իրենց տատիկներից ժառանգած աշխատանքներ, որոնք անցել են ամբողջ եղեռնի ճանապարհը, հանգրվանել Սիրիայում և իրենց վերջնական տեղն են գտել մայր հայրենիքում։

Ցուցադրվեցին մեղրաձորցի տատիկների ձեռքի աշխատանքներ։
ՋՈՋ ՏՈՒՆ ՀԿ-ի ԱՎԵՏԻՍ ստվերախաղի թատերախումբը ներկայացրեց «Հած ես, հածի հըրիշտագ ես» ներկայացումը՝ Բայազետի բարբառի Արծափի խոսվածքով։
Տարբեր բարբառների կրողներ, իրենց բարբառով ներկայացրին տարբեր պատմություններ, ապա յուրաքանչյուրը մեկական ծառ տնկեց իր բարբառի անունը կրող։ Տարիներ հետո մենք կունենանք եզակի մի պուրակ՝ Բարբառների պուրակ։

Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան

Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան

Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան

Մայիսի 5-ին Հայաստանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հայ ազգագրության երախտավորները․ Ռուբեն Պարսումյան» խորագրով բանախոսություն, որը վարեց գեղանկարիչ, բնանկարիչ Հրազդան Թոքմաջյանը։
Բանախոսը ներկայացրեց Սիրիայի Հալեպ քաղաքում ապրած, ձուլագործների ընտանիքից սերած և ձուլագործական արհեստում լայն ճանաչում ունեցած Ռուբեն Պարսամյանի հայկական արհեստագործական նյութերի հսկայական հավաքածուն, արխիվային նյութերը, որի հիմնական մասը վերաբերում է Ցեղասպանությունից հետո Սիրիայում հաստատված հայությանը։
Բանախոսության ընթացքում ցուցադրվեց փաստագրական տեսաֆիլմ, որում ներկայացվեցին Պարսումյանի հավաքածուից որոշ նմուշներ՝ իր մեկնաբանմամբ։