Ասեղով ու խոսքով հյուսված հիշողություն

Բարբառները հայոց լեզվի բառագանձն են։ Հայոց լեզուն ունի 50-ից ավելի ուսումնասիրված և չուսումնասիրված բարբառներ։ Կան բարբառներ, որ մոռացության են տրված և կան, որ մոռացության եզրին են հայտնվել։
Յուրաքանչյուր հայ մարդու պարտքն է պահպանել գոնե իր մայրենի բարբառն ու խոսվածքը։

Մայիսի 7-ին Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղի Սամվել Մուրադյանի անվ. Մարզամշակութային կենտրոնում տեղի ունեցավ «Ասեղով ու խոսքով հյուսված հիշողություն» միջոցառումը։

Միջոցառման օրակարգ.
13։00_ հարգանքի տուրք ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Մեղրաձորի հանրային զբոսայգու խաչքարի մոտ։
13։30_Ցուցահանդեսի և միջոցառման բացում։

Ցուցահանդեսում ներկայացված էին սիրիահայ տիկնանց ձեռքի աշխատանքները և իրենց տատիկներից ժառանգած աշխատանքներ, որոնք անցել են ամբողջ եղեռնի ճանապարհը, հանգրվանել Սիրիայում և իրենց վերջնական տեղն են գտել մայր հայրենիքում։

Ցուցադրվեցին մեղրաձորցի տատիկների ձեռքի աշխատանքներ։
ՋՈՋ ՏՈՒՆ ՀԿ-ի ԱՎԵՏԻՍ ստվերախաղի թատերախումբը ներկայացրեց «Հած ես, հածի հըրիշտագ ես» ներկայացումը՝ Բայազետի բարբառի Արծափի խոսվածքով։
Տարբեր բարբառների կրողներ, իրենց բարբառով ներկայացրին տարբեր պատմություններ, ապա յուրաքանչյուրը մեկական ծառ տնկեց իր բարբառի անունը կրող։ Տարիներ հետո մենք կունենանք եզակի մի պուրակ՝ Բարբառների պուրակ։

Comments are closed.