«Պար առանց սահմանների» միջազգային փառատոն

«Պար առանց սահմանների» միջազգային փառատոն

«Պար առանց սահմանների» միջազգային փառատոն

Օգոստոսի 28-29-ը 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք Մեղրիում անցկացվեց «Պար առանց սահմանների» միջազգային փառատոնը, որին մասնակցեցին Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Բելառուսի ազգային պարային համույթներ։

Օգոստոսի 28-ին Մեղրիի մարզամշակութային կենտրոնում հանդիսավորությամբ տեղի ունեցան փառատոնի բացման արարողությունն ու գալա համերգը։ Մասնակից համույթները ներկայացրին իրենց երկրների ազգային պարարվեստը՝ հանդիսատեսին ծանոթացնելով տարբեր ժողովուրդների պարային ավանդույթներին, ազգային երաժշտությանն ու մշակութային առանձնահատկություններին։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան»-ի տնօրեն Լուսինե Թորոյանը, ԱՊՀ մասնակից պետությունների Միջպետական հումանիտար համագործակցության հիմնադրամի խորհրդական Կամոլ Ռախմոնովը, և Մեղրիի մարզամշակութային կենտրոնի տնօրեն Անի Ղազարյանը։

Փառատոնի երկրորդ օրվա համերգային ծրագիրն անցկացվեց Մեղրիի Փոքր թաղում՝ բացօթյա ձևաչափով։ Երկու օրերի ընթացքում ներկայացված պարային համարներն արտացոլեցին մասնակից ժողովուրդների ազգային մշակույթի հարուստ բազմազանությունը՝ յուրաքանչյուր համույթի ելույթում բացահայտելով տվյալ երկրի պարարվեստին բնորոշ ոճը, շարժումների լեզուն, երաժշտությունն ու ազգային տարազների գունեղությունը։

Համերգներին զուգահեռ կազմակերպվեց նաև Մեղրիի տեղական արտադրանքի ցուցահանդես-վաճառք։ Փառատոնի շրջանակում անցկացվեցին ազգային պարերի ուսուցումներ, ազգային խաղեր և ժողովրդական արհեստների վարպետաց դասեր:

Փառատոնի հյուրերն ու մասնակիցները ծանոթացան նաև Մեղրիի պատմամշակութային միջավայրին, տեղական ավանդույթներին և համայնքի մշակութային կյանքին։ Միջոցառումը հնարավորություն տվեց ոչ միայն ներկայացնելու և հանրահռչակելու ազգային պարարվեստը, այլև նոր կապեր հաստատելու տարբեր երկրների մշակութային խմբերի միջև և Մեղրին ներկայացնելու որպես հարուստ մշակութային ժառանգություն ու ինքնատիպ ավանդույթներ ունեցող քաղաք։

«Պար առանց սահմանների» միջազգային փառատոնն անցկացվեց «Մեղրին՝ 2026 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակում՝ նպատակ ունենալով ազգային պարի միջոցով նպաստել տարբեր ժողովուրդների մշակույթների փոխադարձ ճանաչմանը, մշակութային կապերի ամրապնդմանն ու ազգային ավանդույթների պահպանմանը և հանրահռչակմանը։

Փառատոնն իրականացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի կողմից, Մեղրիի համայնքապետարանի, Մեղրիի մարզամշակութային կենտրոնի և ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ։

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային-խոհանոցային փառատոն

Օգոստոսի 10-ին և 11-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքում տեղի կունենա արդեն ավանդույթ դարձած «ՆԱՎԱՍԱՐԴ»-ը՝ հայ-իրանական մշակութային-խոհանոցային հոբելյանական 5-րդ փառատոնը։ Այդ օրը Սիսիանի հրապարակում երկու երկրների խոհարարական ու մշակութային իրական հրավառություն է տեղի ունենալու։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և իրանական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների մշակույթը, արվեստն ու արհեստը։
Փառատոնը կազմակերպում են Տուրիզմի Հայկական ֆեդերացիան և «Հայ Խոհարարական Ավանդույթների Զարգացման և պահպանման» ՀԿ-ն՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Սիսիանի համայնքապետարանի, ԻԻՀ Մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարության, ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության, Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության և երկու երկրների մասնավոր հատվածի գործընկերների հետ համագործակցությամբ։

«ԱՊՀ

«ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները Կապանում

«ԱՊՀ

Հուլիսի 23-25-ը Կապանում անցկացվել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները։ Մասնակիցների համար կազմակերպվել են նաև կրթական և մշակութային ճանաչողական այցեր՝ Կապանի արվեստի թանգարան, «Թումո Կապան» կենտրոն, ինչպես նաև Տաթևի վանական համալիր:
«Անկախ պետությունների համագործակցության երիտասարդական մայրաքաղաք – 2026» ծրագրի շրջանակում կազմակերպվել է նաև ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացվել են երիտասարդական կազմակերպությունների ձեռագործ աշխատանքները, տեղական արտադրանքն ու Սյունիքի բերքն ու բարիքը:
Կապանում անցկացվել է նաև ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ԱՊՀ անդամ պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:

Եղեգիս Ֆեստ․Վայոց ձորի մեղրի փառատոն

Եղեգիս Ֆեստ․ Վայոց ձորի մեղրի փառատոն

Եղեգիս Ֆեստ․Վայոց ձորի մեղրի փառատոն

Հուլիսի 25-ին Վայոց ձորի Եղեգիս համայնքի Հորս բնակավայրում առաջին անգամ անցկացվեց մեղրի փառատոն։
Փառատոնը կազմակերպվել էր «Մեղմելով կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարդ-վայրի կենդանի ահագնացող կոնֆլիկտը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Փառատոնն իրականացվել է Միացյալ Թագավորության Կառավարության՝ Darwin Initiative-ի, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեի աջակցությամբ, ինչպես նաև Bears in Mind հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Հայրենի երգեր Հասմիկ Հարությունյանի հետ

Հայրենի երգեր Հասմիկ Հարությունյանի հետ 

Հայրենի երգեր Հասմիկ Հարությունյանի հետ

Օգոստոսի 25-ին «Մեր երգերը և մենք» նախաձեռնության հյուրն էր ավանդական մշակույթի գիտակ, երգչուհի Հասմիկ Հարությունյանը։ Նա աշակերտել է Հայրիկ Մուրադյանին, եղել է «Ակունք» ազգագրական համույթի անդամ, հիմնադրել է «Շողակն» ֆոլկ-անսամբլը։ Եղել է նաև «Հայրիկ Մուրադյան» ավանդական երգի և պարի մանկական անսամբլի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը։

«Էկուր աղջի մեր տունը» համերգ

«Էկուր աղջի մեր տունը» համերգ

«Էկուր աղջի մեր տունը» համերգ

Հուլիսի 23-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Էկուր աղջի մեր տունը» խորագրով Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:
Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:
Մենակատարներ՝
– Լուսինե Մարկոսյան․ մեցցո սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր
– Գայանե Ղամբարյան. սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր
– Գալինա Ցոլակյան․ սոպրանո, միջազգային մրցույթների դափնեկիր
– Արամո Մամիկոնյան․ տենոր
– Հովսեփ Նշանյան․ բարիտոն, հանրապետական մրցույթների դափնեկիր
– Պերճ Քարազյան․ հրավիրյալ երգիչ, տենոր, ՀՀ վաստակավոր արտիստ/ԱՄՆ
– Հասմիկ Հարությունյան․ բլուլահար, հանրապետական մրցույթների դափնեկիր
– Արտակ Ասատրյան․ դուդուկահար, միջազգային մրցույթների դափնեկիրա
– Մարիաննա Գևորգյան․ քանոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր։

«Արի խաղանք չուր իրգուն»

«Արի խաղանք չուր իրգուն»

«Արի խաղանք չուր իրգուն»

Ասում են` երբ մարդիկ միասին են պարում, ժամանակը դանդաղում է: Իսկ երբ պարում են ավանդական զուռնա-դհոլի ձայնի ներքո, ամեն ինչ կարծես կանգ է առնում` տեղ տալով մեր արմատներին, հիշողություններին ու սրտակից հանդիպումներին։
Հնում «խաղ» էին անվանում ոչ միայն ժամանցը, այլև երգը, պարն ու տոնախմբությունը: Թերևս հենց այդ պատճառով էլ այս տարի Վարը Վարենկի խորագիրն էր` «Արի խաղանք չուր իրգուն»։
Արդեն հինգ տարի է, ինչ Վարը Վարենկը դառնում է այն վայրը, որտեղ մեկտեղվում են հայկական մշակույթի հանդեպ սերը, կենդանի շփումն ու անմոռանալի ակնթարթները:
Հուլիսի 18-ին Մեղրաձորը կրկին դարձավ այն անկյունը, որտեղ հին ու նոր ընկերները հանդիպեցին` արմատներին մոտ լինելու, միմյանց վերագտնելու համար։ Ծրագրում էր՝ ավանդական երգ ու պար, ազգային խաղեր, ինքնատիպ վարպետաց դասեր, հագեցած համերգային ծրագիր։

«Ֆեստիվառ» փառատոնը Թալինում

«Ֆեստիվառ» փառատոնը Թալինում

«Ֆեստիվառ» փառատոնը Թալինում

Հուլիսի 18-ին «Ֆեստիվառը» Թալինում էր։ Վաղ առավոտից սկսած՝ քաղաքը լցվել էր ամառային բարձր տրամադրությամբ։ Փողոցները մարդաշատ էին, այցելուները շրջում էին 40-ից ավելի տաղավարներով և մասնակցում տեղի արտադրանքի տոնավաճառին։ Ամառային տոնին էին միացել նաև տեղի արտիստներն ու պարային համույթները։ Ամենուր տիրում էր տոնական մթնոլորտ։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ իրականացվող «Ֆեստիվառը» մեկ հարթակում ներկայացնում է մշակույթը, զբոսաշրջային ներուժն ու տեղական արտադրանքը։ Փառատոնի շրջանակում ՀՀ ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ծանոթացան Թալին քաղաքում տեղական արտադրանքի տոնավաճառին:

Տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը

Տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը 

Տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը

Օգոստոսի 16-18-ը Դիլիջանում տեղի ունեցան հայ մշակույթի և ժողովրդական արվեստի նշանավոր գործիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, Դիլիջանի պատվավոր քաղաքացի, Ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված մի շարք հանդիսություններ, կարևոր նախաձեռնություններ և պաշտոնական այցելություններ․

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Դիլիջանի գեղարվեստի մանկական դպրոցում ծաղիկներ խոնարհեց Շարամբեյանի բրոնզե կիսանդրու առջև, որը հուշատախտակի հետ միասին բացվել էր օրեր առաջ՝ արվեստագետի ընտանիքի նախաձեռնությամբ:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի դիլիջանյան մասնաճյուղում՝ Հայկական գործվածքի թանգարանում, տեղի ունեցավ «Երկխոսություն տեքստիլի շուրջ» միջազգային ցուցահանդեսը (Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Հունաստան, Բուլղարիա, Ռումինիա, Վրաստան, Մոլդովա)՝ ԿԳՄՍ նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Հարավարևելյան Եվրոպայի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության տարածաշրջանային կենտրոնի և «Գրին Ռոք» հիմնադրամի աջակցությամբ։

Կայացավ «Մեծանուն հայեր. Հովհաննես Շարամբեյանի ծննդյան 100-ամյակ» փոստային բացիկի շնորհանդեսը:

Թանգարանի և «Գրին Ռոք» հիմնադրամի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր՝ 2026-2027 թվականներին նախատեսվող մշակութային, կրթական և գիտական ծրագրերի համատեղ իրականացման նպատակով:

Հոբելյանական տարվա միջոցառումները շարունակական կլինեն։

«Հիշողության թելեր» ծրագիր

«Հիշողության թելեր» ծրագիր

«Հիշողության թելեր» ծրագիր

Արդեն մի քանի ամիս է՝ «Հիշողության թելեր» ծրագիրը հայկական ավանդական ձեռարվեստի շուրջ միավորում է տարեցներին և երիտասարդներին՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ մշակութային ժառանգությունը ոչ միայն պահպանվում է, այլև շարունակում է ապրել։

Ծրագրի շրջանակում տարեց կանայք սովորում և կատարելագործում են ասեղնագործության ու կարպետագործության հմտությունները, իսկ փորձառու մասնակիցներն իրենց գիտելիքն ու փորձը փոխանցում են երիտասարդներին։

Դասընթացները վարում է ՀՀ ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը, որը երկար տարիներ հայկական մշակույթը պատվով ներկայացրել է նաև միջազգային հարթակներում։ Նրա դասերին սովորում են ոչ միայն տեխնիկա․ գույները, նախշերն ու թելերը դառնում են արմատները ճանաչելու, պատմություններ լսելու և մշակույթը զգալու միջոց։

«Հիշողության թելերին» միացել են նաև Birthright Armenia – Դեպի Հայք ծրագրի կամավորները։

Սփյուռքից Հայաստան եկած երիտասարդները տարեց մասնակիցների հետ նույն սեղանի շուրջ սովորում են ասեղնագործել ու կարպետ գործել, բացահայտում հայկական նախշերն ու դրանց պատմությունները և կենդանի շփման միջոցով ավելի մոտենում իրենց մշակութային արմատներին։

Այստեղ փոխանցումը երկկողմանի է․ երիտասարդը վերագտնում է մշակույթի և ինքնության հետ իր կապը, իսկ տարեց մարդը տեսնում է, որ իր գիտելիքը պահանջված է, արժեքավոր և շարունակություն ունի։

Այս մոտեցումը համահունչ է նաև մշակույթի, բարեկեցության և առողջ ծերացման վերաբերյալ միջազգային ժամանակակից ընկալումներին։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումներում արվեստին և մշակութային գործունեությանը մասնակցությունը դիտարկվում է որպես առողջության և բարեկեցության խթանման հնարավոր ռեսուրս, իսկ UNESCO-ի՝ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մոտեցման առանցքում է կենդանի գիտելիքի և հմտությունների փոխանցումը սերնդից սերունդ։

«Հիշողության թելեր» ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանու ներքո։

Երևան, Վ. Աճեմյան 225 Ա
+374 60 903 103