ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ 2018 թ. մարտի 31-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությունը կիրականացվի հետևյալ անվանակարգերում.
Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ
Դասական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք)
Դասական ժանրում լավագույն ալբոմ
Լավագույն համերգային ծրագիր
Լավագույն տեսահոլովակ
Ժողովրդական ժանրում լավագույն երաժշտախումբ
Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ-կատարող (վոկալ, գործիք)
Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ
Լավագույն համերգային ծրագիր
Լավագույն տեսահոլովակ
Մասսայական (POP) ժանրում.
Լավագույն երգիչ, երգչուհի
Լավագույն ռոք խումբ
Լավագույն ջազ խումբ կամ կատարող
Լավագույն ալբոմ
Տարվա հիթ
Լավագույն համերգային ծրագիր
Լավագույն տեսահոլովակ
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել 2017 թ. ընթացքում երաժշտական տարբեր ժանրերում իրականացված ծրագրեր, ստեղծագործող անհատ կատարողներ և խմբեր, ձայնագրման ստուդիաներ, հեռուստաընկերություններ և ռադիոընկերություններ:
Մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ինչպես իրավաբանական (պետական և մասնավոր կազմակերպություններ), այնպես էլ ֆիզիկական անձիք (ստեղծագործողներ, կատարողներ, պրոդյուսերներ և այլք):
Մրցանակաբաշխության արդյունքները կամփոփեն մրցութային հեղինակավոր հանձնաժողովները:
Մրցույթի արդյունքները կամփոփվեն ներկայացված հայտերի հիման վրա: Մրցույթին կմասնակցի այն անվանակարգը, որին ներկայացված է առնվազն երկու հայտ: Հայտը պետք է ներկայացվի համաձայն կից ձևաչափի: Ներկայացված նյութերը հայտատուին չեն վերադարձվելու:
Մրցանակաբաշխության մասնակցության հայտերն ընդունվում են 2017 թ. դեկտեմբերի 18-ից փետրվարի 28-ը, ժամը 10:00-ից մինչև 17:00` բացի շաբաթ և կիրակի օրերից, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (հասցե` Ամիրյան 26, 3-րդ հարկ, 321 սենյակ):
Տեղեկությունների համար զանգահարել +374 94 973771, էլեկտրոնային հասցե` [email protected]: