«Զրույցներ եղեգի հետ» ցուցահանդես

«Զրույցներ եղեգի հետ» ցուցահանդես(1)

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ապրիլի 5-ին տեղի ունեցավ «Զրույցներ եղեգի հետ» ցուցադրության բացումը։ Ցուցադրությունը վերհանում է մարդկության սերտ հարաբերությունները եղեգի (Arundo donax տեսակի) և նրա տարածքների հետ` Արաքս գետից մինչև Միջերկրական ծովի ավազանը: Ցուցադրությունը երկխոսության մեջ է դնում հայկական ավանդական և ֆրանսիական բարոկկո երաժշտության մեջ կիրառվող փողային գործիքները (դուդուկ, զուռնա, և հոբոյ) ու եղեգից պատրաստվող ձայնոցները և ընդգծում բույսի պատմական և ժամանակակից կիրառումը` լույս սփռելով արդի հիմնախնդիրների վրա` նվագարանագործ վարպետների արհեստից մինչև երաժիշտների պրակտիկաները։ Ցուցադրության հարթակում հանդիպում են պատմական աղբյուրներն ու ժամանակակից ստեղծագործությունները, արվեստագետներն և արհեստավորները, ովքեր հաղորդակցվում են այս բույսի հետ և նոր շունչ հաղորդում «եղեգի հասարակությանը», որը երկար ժամանակ մերն է եղել։
Ցուցադրությունը նախագծել է «ԱՀԱ կոլեկտիվը»։
Համադրող` Նայիրի Խաչատուրեան
Հոբոյիստ և երաժշտագետ` Լոլա Սուլիե
Ցուցադրության ձևավորող` Մայդա Շավակ
Գրաֆիկական ձևավորող` Սարգիս Անտոնյան
Արվեստագետներ` Անտուան Բուդեն, Փիրուզա Խալափյան, Շանթ Շարոյան, Մայդա Շավակ
Ձայնոցագործ` Հովհաննես Խուդավերդյան
Ցուցադրության բացմանը ելույթ ունեցան՝
«ՄԵՆՔ» ազգային պարի խումբը,
գեղարվեստական ղեկավար՝ Ստեփան Թորոյան,
«ԹԱԳՊԱՐ» նվագախումբը՝
Գրիգոր Քարտաշյան, զուռնա
Էրիկ Ավագյան, զուռնա
Դավիթ Ալիխանյան, զուռնա
Գրիգոր Դավթյան, դհոլ
Զաքար Ավոյան, կոպալ:
Ցուցադրությունն իրականացվել է «Ուսումնասիրություններ երաժշտության ասպարեզում. համագործակցություն երիտասարդ հետազոտողների և արվեստագետների միջև» նախագծային մրցույթի շրջանակում Ֆրանսիայի մշակույթի նախարարության «La direction générale de la création artistique» վարչության աջակցությամբ:
Աջակիցներ` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Ֆրանսիայի մշակույթի նախարարություն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, Վեոլիա ջուր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Սորբոնի համալսարան, Ֆրանսիական երաժշտագիտության ընկերություն, Վերսալի բարոկկո երաժշտության կենտրոն, Երաժշտագիտության գիտահետազոտական ինստիտուտ
Ցուցադրությունը կգործի մինչև հուլիսի 5-ը։

Comments are closed.