Ինչպե՞ս են ստեղծվում զարդերը, ինչո՞ւ են մարդիկ միշտ կապված կավի հետ, հնարավո՞ր է բացահայտել ասեղնագործության բոլոր գաղտնիքները, ինչպե՞ս են ստեղծում իդեալական չափսի հագուստը ու ի՞նչ տեխնիկաներով են տպագրում դրանց վրա. այս ամենի մասին նոր գիտելիքներ ձեռք բերելու ճիշտ ժամանակն է։
Թումո ստուդիաներում մեկնարկում է զարդերի ստեղծման, խեցեգործության, հագուստի կոնստրուկտավորման, ասեղնագործության և մաղատպագրության տեխնիկական դասընթացների ընդունելությունը։ Դասընթացները տեղի կունենան Թումո ստուդիաներում (Պուշկին 38), տևողությունը՝ 3-ից 12 ամիս։ Դիմել կարող են 16-ից 28 տարեկան բոլոր ցանկացողները։ Դիմել այստեղ՝ https://tumostudios.com/learn/: Դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 26։
Թումո ստուդիաները անվճար կրթական ծրագիր է համալսարանական տարիքի երիտասարդների համար, ովքեր հետաքրրքրված են արհեստագործությամբ, արվեստով և դիզայնով: