hamaynq

Community

hamaynq-cover

Համայնքը հողային ընդհանուր սեփականության վրա հիմնված և համապարտ երաշխավորությամբ կապված համատեղ բնակվող գերդաստանների և փոքր ընտանիքների տնտեսական ու սոցիալ-հասարակական ինքնամփոփ ինքնակառավարվող միավորումն է: Այն ներկայացնում է հասարակական կառուցվածքի վարչական ստորին օղակը:
Համայնքը բաղադրվում է կառուցվածքի և գործառույթի:

Կառուցվածք: Ներկայացնում է համայնականների և համայնքի ինքնավարման մարմինների ամբողջություն և ունի 6 բաղադրիչներ.

Համայնքի լիիրավ անդամներ. մշտական բնակվող, հողօգտագործման և համայնական ժողովում ձայնի իրավունք ունեցող հարկատու գյուղացիներ, որոնք գրանցված են պաշտոնական կամերալ ցուցակներում:

Համայնքի ոչ լիիրավ անդամներ. ժամանակավոր բնակվող, հողօգտագործման և համայնական ժողովում ձայնի իրավունք չունեցող և պաշտոնական կամերալ ցուցակներում չընդգրկված գյուղացիներ:

Համայնական ժողով. Համայնքի ինքնակառավարման գլխավոր մարմին, որը լուծում և կարգավորում է համայնական կյանքի հիմնական խնդիրները: Ունի կազմակերպչական, տնտեսական, հարկման, ներընտանեկան միջամտության և այլ իրավասություններ: Համայնական պաշտոնավարներ (ավանդականում` գյուղապետ, գզիր, գանձապահ, ջրաբաշխ, հարկահավաք, դատավորներ և այլք). Համայնական ժողովով ընտրվող գյուղական ինքնակառավարման վարչական մարմին` գյուղապետի ղեկավարությամբ:

Ավագանի. հասարակական կյանքն ու սովորութային իրավունքները վերահսկող համայնական ժողովներում ձայնի գերակշռություն ունեցող, գյուղում հեղինակություն ու հարգանք վայելող ծերունիների խումբ` համայնական կառավարման համակարգի խորհրդակցական մարմին:

Գյուղական դատարան. համայնքի ժողովով ընտրվող, համայնականների միջև սովորութաիրավական հարաբերությունները կարգավորող, վիճահարույց, բարոյաէթիկական և այլ հարցեր քննող և վճիռ կայացնող վարչական մարմին:

Գործառույթ: Ներառում է համայնական կյանքի տնտեսական և հասարակական բնագավառները և տրոհվում է 7 բաղկացուցիչների.

Տնտեսական-շինարարական գործառույթը ենթադրում է հողաբաշխման, հողօգտագործման (վարելահող, արոտավայր, խոտհարք, անտառներ, այգիներ և այլն), ջրաբաշխման (ոռոգման և խմելու ջրերի), երկրագործական և անասնապահական աշխատանքների կազմակերպման (ժամկետները` սկիզբը, ընթացքը և ավարտը, համայնական հովիվ և դաշտերի գիշերային պահակներ վարձելը), ընչազուրկ ընտանիքներին հողաբաժին հատկացնելու, հողը վարձակալության և վարկով տալու, հարկման, ճանապարհների ու կամուրջների կառուցման և կարգավորման, առուների մաքրման, դպրոցի և եկեղեցու վերանորոգման ու շինարարության, աղքատ ընտանիքների բնակարանների վերանորոգման և այլ խնդիրները:

Պաշտպանողական գործառույթը ենթադրում է համայնքի անդորրն ու անվտանգությունն ապահովելու խնդիրները և համայնքի տարածքի պաշտպանական կառույցների շինարարությունն ու վերանորոգումը:
Բարոյա-վարքագծային գործառույթը ենթադրում է ամուսնաընտանեկան հարաբերությունների նորմերի վերահսկումը (ընտանեկան հավատարմության, դաժան վերաբերմունքի, որբի ու այրու ժառանգական իրավունքի պաշտպանություն, կրոնական հավատափոխության խնդիրներ և այլն):

Տոնա-ծիսական գործառույթը ենթադրում է օրացուցային տոների, ուխտագնացությունների ու հասարակական մատաղների, հիշատակի օրերի կազմակերպումը:

Հասարակական ժամանցի և հյուրընկալման գործառույթը ենթադրում է փահլեվան, աշուղ հրավիրելը, շրջիկ դերասանների խմբերին ընդունելը, համայնքի հյուրերի տեղաբաշխումն ու հյուրասիրությունը:

azgatohm-cover

Family

azgatohm

Ազգատոհմը ազգի ընդհանուր հիմնադրից սերված, մի քանի սերունդ միավորող, ազգակցական թաղերով բնակվող, տոհմային ընդհանուր սեփականություն ունեցող արյունակիցների խումբն է: Այն տրոհված է երկու բաղկացուցիչների` ձևի և գործառույթի:

Ազգատոհմի ձևերը ևս տրոհվում են երկու բաղադրիչների` գերդաստան և փոքր ընտանիք:
Գերդաստան. ՄAի քանի ամուսնական զույգերից և նրանց երկու, երեք և ավել սերունդներից բաղկացած, մի հարկի տակ համատեղ ապրող բազմանդամ ընտանիք, որն ազգակիցներից բացի ներառում է նաև ոչ արյունակցական կապեր ունեցող անդամների (որդեգիր, տնփեսա, տանու մշակներ և այլն): Ընդհանուր հողային և գույքային սեփականության վրա հիմնված այդ միությունը առանձնանում է կուռ սեռատարիքային կառուցվածքով թե՛ աշխատանքային ողջ գործունեության մեջ, թե՛ ներընտանեկան հարաբերություններում:

Փոքր ընտանիք. բազմանդամ գերդաստանի ստորին օղակ կամ նրանից առանձնացված ինքնուրույն միավոր, որն ունի մասնավոր սեփականություն և անհատական-ընտանեկան աշխատանքի բաժանում:
Գործառույթ. Անկախ ձևից, ընտանիքն ունի կենսապահովման, վերարտադրողական, ինչպես նաև հոգևոր արժեքների պահպանման ու փոխանցման գործառույթներ, որոնք տրոհվում են հետևյալ բաղադրիչների.
Ժառանգական-իրավական գործառույթը ենթադրում է ժառանգական իրավունքների պահպանում և վերահսկում (ընդհանուր և անձնական սեփականություն` շարժական և անշարժ գույք):

Տնտեսական գործառույթը ենթադրում է ներսի և դրսի աշխատանքի սեռա-տարիքային բաժանումը, դաշտամշակության, անասնապահության, այգեգործության և մյուս ճյուղերի հետ կապված աշխտանքների և զբաղմունքների, տնայնագործության կազմակերպումը:

Վերարտադրողական-դաստիարակչական գործառույթը ենթադրում է սերնդաճի ապահովումն ու վերահսկումը, երեխաների խնամքն ու դաստիարակությունը (աղջիկ-տղա տարբերակմամբ):
Ամուսնական և ընտանեկան հարաբերությունների վերահսկման և կարգավորման գործառույթը ենթադրում է ամուսնական զույգերի ընտրություն, հաս ու չհասի պահպանում (յոթ պորտ), համաձայնություն տալ և ստանալ (գերդաստանի ավագի, տոհմի նահապետի, ծնողների և այլոց), օժիտ պատրաստել և գլխագին որոշել, հարսանիքի կազմակերպում, հասարարակական հացկերույթների կազմակերպումը ամուսնության, մկըրտության, հուղարկավորման և տոների ժամանակ:

Բարոյա-վարքագծային գործառույթները ենթադրում են գերդաստանի և ընտանիքի պատվի խնդիրները, ավագ-կրտսեր, կին-տղամարդ հարաբերությունների կարգավորումը, չխոսկանության և խուսափումների նորմերի պահպանումն ու վերահսկումը:

Հյուրասիրության գործառույթը ենթադրում է հյուրընկալման ավանդական ձևերը (ուտեստ, օթևան և հագուստ տրամադրելը, պատվավոր տեղ հատկացնելը, ոտները լվանալը, ճանապարհ ուղեկցելը և այլն):
Ժամանցի կազմակերպման գործառույթը ենթադրում է աշխատանքից ազատ ժամերին և որոշակի տոներին հասակակից խմբերի սեռա-տարիքային բաժանմամբ հավաքույթներ (օդա կամ սաքու նստելու սովորույթ), որոնք ուղեկցվում են հեքիաթ և ավանդազրույցներ ասելով, նախնիների վարքն ու բարքը հիշելով, աշուղների մրցույթով, երիտասարդների խաղերով, երգով, պարով և այլն:

draciutyun

Neighborhood

draciutyun-cover

Դրացիները տարածքային մերձակայության վրա հիմնված անմիջական կամ ոչ անմիջական հարևանությամբ ապրող ոչ ազգակից բնակիչներն են, որոնց տնտեսական և կենցաղային կապերի շնորհիվ ձևավորվել են ավանդական բարոյախոսական վարքագիծն ու իրար հասնելու փոխօգնության և օժանդակության բազմաթիվ ձևերը: Տրոհվում է երկու բաղկացուցիչների` ձևերի և գործառույթների:

Ձևերը տրոհվում են երեք բաղկացուցիչների` թաղակից, դրկից, հողակից:
Թաղակից. նույն թաղում ոչ անմիջական հարևանությանբ ապրող բնակիչներ:
Դրկից. անմիջական հարևանությամբ ապրող բնակիչներ:
Հողակից. հողաբաժնին (վարելահող, արոտավայր, անտառ և այլն) սահմանակից հարևաններ:
Գործառույթները. տրոհվում են հետևյալ բաղադրիչների.
Կենցաղային գործառույթը ենթադրում է առօրյա-տնտեսական փոխադարձ շփումներ (տալ ու առնել):
Տնտեսական փոխօգնությունը ենթադրում է երկրագործության (հրաքաշ), անասնապահության (համկալ, ընկերություն), շինարարության, շերամապահության, գինեգործության (խաղող ճզմելը), և տնային տնտեսության (կաթնամթերքի մշակության` խաբ, էրիշտա կտրել, քեչա լմել, բուրդ գզել և այլն) տարբեր բնագավառներում ավանդական փոխօգնության ձևեր:

Տոնա-ծիսական առիթով փոխօգնությունը ենթադրում է հարևանների անմիջական մասնակցությունը հարսանիք, կնունք, հուղարկավորում ևն կազմակերպելու աշխատանքներին, նաև` նյութական օժանդակությամբ:
Համատեղ ժամանց կազմակերպման գործառույթը ենթադրում է աշխատանքից ազատ ժամերին հարևանների միջև մտերմիկ շփումներ. խոսք ու զրույց, օդա նստել, թեշիկ մանել, չիբուխ ծխել, զար գցել, լոտո և թուղթ խաղալ, ներկայումս` սուրճ խմել և այլն:

Աղետների դեպքում փոխօգնությունը ենթադրում է հարևանների` միմյանց օժանդակումը հրդեհների, երկրաշարժերի, ջրհեղեղների, կարկուտի, անասունների անկման, ծանր հիվանդության, երկունքի, մահվան և այլ դեպքերում:

utest-cover

Dishes

utest

Ուտեստը կենսապահովման նյութական մշակույթի կարևոր բաղադրամասերից է, մարդու հիմնական, ամենօրյա կենսական միջոցներից և ազգային մշակույթի առավել ավանդութայնությամբ ու կայունությամբ աչքի ընկնող մշակութային տարրերից է: Կերակուրները, աղցանները, նախուտեստները և աղանդերը, ըմպելիքը կազմել են ուտեստի համակարգը: Սննդի համակարգը բաժանվում է հացամթերքների, կաթնեղեն, մսեղեն, ձկնեղեն ուտեստների, բանջարեղենի, մրգեղենի, որոնց համալրում են քաղցրավենիքը, խմիչքն ու համեմունքները: Ուտեստում դիտարկվում են տարրերի բալանսը, խոհարարական մշակման առանձնահատկությունները, առօրյա, ծիսական և հարգի տեսանկյունները: Ուտեստի համակարգն ունի երկու համալիր` ա) ավանդական բ) ժամանակակից Դրանցից յուրաքանչյուրը բնութագրվում է երկու ենթահամալիրներով ` Ավանդական ուտեստ ա) առօրյա. Առօրյա ուտեստի մեջ տարանջատվում են ուտիս և պաս կերակուրներ: Կարևորվում են առօրյա հացկերույթի և հյուրասիրության վարվելակարգերը, ինչպես նաև մթերքների բուժական նշանակությունը: բ) տոնա-ծիսական: Տոնա-ծիսական ուտեստում առանձնացվում են օրացուցային, պահքի տոնական համալիրները, կենսափուլերի հետ կապված` հարսանեկան, ծննդյան, կնունքի, անվանակոչության, քառասունքի և այլն /1.2.3.բ/, թաղման, հիշատակի հացկերույթներ` կարևորելով տոնա-ծիսական հացկերույթի վարվելակարգի առանձնահատկությունները: Ծիսական ուտեստում հատուկ տեղ ունեն զոհաբերություններն իրենց տարրատեսակներով ա)հասարակական, բ)ընտանեկան, գ)կենդանական, դ)բուսական և այլն: Ժամանակակից ուտեստի ենթահամակարգում կարևոր են ավանդական խոհանոցի և օտարամուտ առաջավոր ասիական, կովկասյան, արևմտաեվրոպական, ռուսական կերակրատեսակների փոխհարաբերակցության հարցը: Ուշագրավ է ավանդական խոհանոցի քաղաքային և գյուղական համալիրների, սնման, մթերքների պատրաստման ու պահպանման առանձնահատկությունների պարզաբանումը: Ժամանակակից տոնական ուտեստում դրսևորվում են կենսափուլերի և տոների հետ կապված հացկերույթների առանձնահատկություններ, ինչպես նաև տոնական, հյուրասիրության, զոհաբերության հացկերույթների վարվելակարգի ինքնատիպ գծեր: Առօրյա և տոնածիսական ուտեստների ենթահամակարգերում նշանակալից են կառուցվածքի և գործառույթի առանձնահատկությունները: Առօրյա ուտեստի կառուցվածքում տարբերակվում են բուսական և կենդանական համալիրներ, ընդհուպ մինչև կառուցվածքային պարզագույն միավորները` կերակուրներ, աղցաններ, նախուտեստ, աղանդեր, խմիչք: Կարևոր դերակատարում ունեն սեռա-տարիքային, հմայական (ուտեստի հետ կապված հավատալիքներ, գուշակություններ, ավանդույթներ և սովորույթներ, սահմանափակումներ և արգելքներ), հարգիության (հարուստ, աղքատ), ֆիզիոլոգիա-տեխնոլոգիական (ուտեստի պատրաստման և պահպանության հմտություններ), սեզոնային դերակատարում, ինչպես նաև բուժական, առողջապահական` սնման հմտությունների և սննդաբաժնի առանձնահատկությունների ժողովրդական գիտելիքների դրսևորումներով: Տոնածիսական ուտեստում կարևոր են սեռա-տարիքային, նշանային, սոցիալական և այլ գործառույթներ: Տոնածիսական ուտեստի կառուցվածքում կարևոր դեր ունեն միայն տվյալ տոնին, ծեսին բնորոշ կերակուրները, աղանդերը, ըմպելիքը, աղցաններն ու նախուտեստը և դրանց պատրաստման (պատրաստող անձը, սեռը, տարիքը, սոցիալ-ընտանեկան կարգավիճակը և այլն), սպասարկման (անձի տարիքը, սեռը, հացկերույթի սեռային տարբերակումը և այլն) վարվելակարգի առանձնահատկությունները: Ուտեստը` որպես մշակույթի տարր, կապված է կյանքի մյուս կողմերի հետ` արտահայտելով մարդկանց փոխհարաբերությունները հասարակության մեջ, նրանց վարքի նորմերը, տվյալ հասարակության համար ընդունված ավանդական վարքագիծը: Առաջին հերթին կարևոր են ուտեստի առօրյա վարքագծային տեսանկյունները. ի՞նչ են ուտում մարդիկ, ինչպես են այն կատարում, ինչպես են նստում, ինչ սպասք և կարասի են գործածում: Ցանկացած համատեղ հացկերույթ, լինի ընտանեկան համայնական, թե ճանապարհակիցների, կոլեկտիվ կազմակերպված քաղցի հագեցում չի բոլորովին: Այն նաև որոշակի նշանային բովանդակությամբ գործողություն է: Առնվազն հավաքվածները ընդունում և կատարում են տվյալ էթնոսին բնորոշ վարքի նորմեր, այսինքն` պատկանում են մեկ մշակութային ընդհանրության և ցուցաբերում են միմյանց նկատմամբ որոշակի բարյացակամություն: Ընտանեկան հացկերույթի դեպքում կամ կոլեկտիվ հացկերույթի պարագայում ավելանում է նաև դրան մասնակցող յուրաքանչյուր անդամի ընդունումը և հաստատում նրա` տվյալ համայնքին պատկանելու փաստը: Հացկերույթը` որպես գործողություն, ունի ավանդաբար պահպանվող կամ ընդունված սցենար` դերերի որոշակի բաժանմամբ` վարքի ավանդական ձևերով հանդերձ: Այս բոլորը կազմել է հացկերույթի վարվելակերպի և գեղագիտական չափանիշների ամբողջություն: Կապված կրոնական պատկերացումների, հավատալիքների հետ` ուտեստի առօրյա տեսանկյունները համալրվում են ծիսապաշտամունքային բնույթի կանոններով: Շատ ուշագրավ են որոշակի վիճակներում այս կամ այն սննդամթերքի հետ կապված ծիսարգելքները: Հիմնական մթերքների համակցությունը, դրանցից պատրաստված կերակուրների տեսակները, սննդային սահմանափակումները և նախընտրությունները, սննդի պատրաստման և ընդունման հետ կապված վարքի նորմերը ձևավորում են ուտեստի համակարգը` տեղական տարբերակներով: Առօրյա հացկերույթի վարվելակարգ Առավոտվա և կեսօրվա հացկերույթները կախված էին տարվա եղանակից ամռանը` ինչպես տանը, այնպես էլ դաշտում, ձմռանը` միայն տանը: Բնութագրական էր սնման երեքանգամյա ռեժիմը: Ձմեռային հացկերույթները ավելի ուշ են կատարվել: Պասը որոշակի ժամանակով սննդից հրաժարումն էր, որը կարող էր լինել ամբողջ օրվա ընթացքում, կամ էլ մսեղենից հրաժարումը: Պաս ուտեստը նպատակ ուներ մաքրել մարմինը և հոգին: Վայրի և մշակովի բանջարեղենից կերակուրների օգտագործումն ավելի հաճախակի էր դառնում պասերի ժամանակ, երբ դրանք պատրաստվել են բուսական յուղով: Տարվա մեջ 160 օր պաս են պահել` ուտելով լոբի, ոլոռ, սոխ, սխտոր, վարունգ: Բուժական կերակուրներ, մթերքներ Հայոց մեջ ընդունված էր սննդաբուժումը: Օրգանիզմի վաղաժամ ծերացումը բուժելու նպատակով օգտակար են համարվել հետևյալ սննդամթերքները` ուրց, սոխ, սամիթ, մասուր, թուզ, կենդանիների ուղեղն ու լյարդը: Շաքարախտի բուժման համար` դդումի, նռան, սալորի, սերկևիլի հյութերը, կորեկը և գարին, բանջարեղենից` հազար, եղերդակ, վարունգի, ձմերուկի, սեխի, սամիթի, կարոսի, դանդուռի սերմերը, մթերքներ, որոնք կայուն տեղ ունեն հայոց ուտեստի համակարգում: Ավանդական քաղցրավենիք էր մեղրը, որը կերել են հացի, յուղի, թեյի, մածունի հետ: Լավ բացած մեղրաջուրը գործածել են գլխացավի համար: Ուրցը, դաղձը, սարի թեյը` ղանթափան ու մասուրը գործածվել են թեյի համար, և հուսալի դեղամիջոցներ էին մրսածության ու այլ հիվանդությունների ժամանակ: Շոգ բնակլիմայական պայմանների պատճառով հայկական խոհանոցում մեծ տեղ են ունեցել կծու համեմունքները`պղպեղը, սոխը, սխտորը: Ուրցը, դաղձը, ծիրանը, վայրի համեմը, սոխուկը, կծուխուրը, չամանը և այլն անփոխարինելի համեմունքներն էին: Դոշաբով պատրաստել են ախորժելի ըմպելիք` թերմուն (թերմոն): Այն յուրատեսակ խմիչք էր, որ պատրաստել են գինին եփելով, զանազան քաղցրեղեններով` ռուբով (պտղից քամած հյութը եփած, թանձրացրած), մեղրով ու պղպեղով: Թերմոնին վերագրվել է բուժիչ հատկություն, օգտագործել են բաղնիքի ծեսի ժամանակ` լոգանքից հետո (մրսածության դեմ), իսկ տոներին` գործածել են որպես օշարակ: Խաղողն ունի նաև բուժիչ հատկություն և օգտագործվում է սրտի, թոքերի, լյարդի և այլ հիվանդությունների բուժման նպատակով: Ոգելից խմիչքն օգտագործել են թե’ առօրյա, թե’ տոնածիսական հացկերույթների ժամանակ, ինչպես նաև կիրառել են որպես բուժամիջոց: Հայտնի են նաև փշատի, թթի ամենատարբեր կիրառումները ժողովրդական բժշկության մեջ: Հյուրասիրության վարվելակարգ Հյուրընկալության սովորույթը տվյալ մշակույթը կրողների և տարբեր էթնիկ պատկանելության մարդկանց խմբերի փոխադարձ առնչությունները կարգավորող համակարգն է, ուր կարևոր են հյուրի ընդունումը, ուշադրության նշանները, հյուրի տեղը տանը, սեղանի մոտ: Ըստ ավանդութային իրավունքի նորմերի` հյուրընկալները պարտավոր էին հյուրին դիմավորել, ողջունել, տեղավորել, հանգիստը և ուտեստը ապահովելուց հետո ճանապարհ դնել: Հատկանշական է Հյուրն Աստծունն է ժողովրդական ասացվածքը: Անհատական հյուրընկալման դեպքում տանտերը, ընդունելով մեկ և ավելի այցելու, պարտավորված էր զգում ապահովել սննդով, իսկ նրանց կենդանիներին` կերով: Ավանդական խնջույքի ընթացքում սեղանի շուրջը զբաղեցրած տեղերը և կենացների հաջորդականությունը վերստեղծել է հասարակության աստիճանակարգային կառուցվածքը, որը խնջույքի վերջում դարձել է ազատ: Հատուկ վարքագծային իրավիճակ է ստեղծվում, երբ հացկերույթին մասնակցում են հյուրեր կամ էլ ազգականներ: Հյուրընկալության ավանդական կարգում ընդունված էր հյուրին աղ ու հացով ընդունել, որը երկակի բնույթ ուներ: Այն բարեսրտության և վնասազերծման հետ էր կապվում, քանի որ հացը սուրբ է, աղը` մաքրագործող: Անցյալում հյուրերի համար գյուղերում մեծ տոնակատարությունների ժամանակ թոնրում խորովու են պատրաստել` ոչխարի, գառան ամբողջական մարմնից: Հարիսան, քուֆթան, կոլոլակը և, առանձնապես, խաշը տոնական, ծիսական կերակուրներ էին համարվում` կազմելով մեծ հացկերույթների սեղանի զարդը: Հայոց մեջ ընդունված էր խաշը վայելել վաղ առավոտյան` ընկեր-բարեկամով, դրկիցներով: Դա մի հացկերույթ է, երբ բնական խնդիրներից զատ, լուծվում են սոցիալական մերձեցման, հաղորդակցման հարցեր: Ընթրիքի սեղանին դրվել են գինով սափոր և մրգային օղու շիշ: Պանիրն ու հացը` օղու կամ գինու հետ, համարվել են հյուրասիրության կարևոր տարրեր (Պանիր, հաց, սիրտը` բաց: Հաց ու պանիր, կեր ու բանիր): Տոնածիսական ուտեստ. Մեծ հետաքրքրություն են ներկայացնում տոնական և ծիսական նշանակության կերակուրները: Այս համալիրների նշանակությունը կարևոր է նրանով, որ դրանց շարքում պահպանված են արխայիկ գծեր, տարրեր, որոնք դուրս են եկել առօրյա գործածությունից: Երբեմն ծիսական կիրառություն ունեցող կերակուրները աստիճանաբար մոռացվել, դարձել են տոնական, հետո էլ` տեղ գտել առօրյա ուտեստում: Տոնական ուտեստ. Տոները ուղեկցվել են ծիսական, սրբազան միտվածությամբ հացկերույթներով: Հացկերույթի հիմնական տարրը կերակրատեսակներն էին: Համատեղ սեղանի ծիսակարգի նախնադարյան ծագումը դրսևորվել է հարսանեկան և սգո հացկերույթներում: Ավանդական կենցաղում հարսանեկան և սգո սեղաններին համայնքի բոլոր ընտանիքներից մեկական ներկայացուցիչ, հիմնականում` նահապետը, առանց հրավերի, հավասար իրավունքներով մասնակցել են հացկերույթին, մթերքով օգնել են ծիսական հացկերույթի կազմակերպմանը, ըստ որում, այն տարել են ընտանիքի մեծ տիկնայք` տանտիրուհիները: Տարեկան տոնացույցի հետ կապված ծեսերն ու հացկերույթները նպատակ ունեին ապահովել ժողովրդի գլխավոր տնտեսաձևերի հաջողությունը, իսկ ընտանեկան կենսափուլերի հետ կապված հացկերույթները (ծնունդ, հարսանիք)` ընտանիքի բարգավաճումը: Յուրաքանչյուր տոն ենթադրում է որոշակի տոնական ուտեստ, որոշակի հագուստ: Սրանք տոնի հիմնական բնութագրերից են: Տոնի ժամանակ գործածվող ըմպելիքները, գինին կիրառվել են որպես տոնական տրամադրության խթանիչներ՝ ստեղծելով տոնական մթնոլորտ: Տոները արտահայտել են միասնական իմաստ` դրսևորելով տոնի ատրիբուտներ, նշանային համակարգ և ուղեկցող կոդեր. բուսական (հատիկ սերմ, կանաչեղեն, տերև), կենդանական (ձու, ճարպ, միս), խոհարարական (խմորեղեն, մսեղեն և այլ կերակուրներ): Նոր տարվա գլխավոր նախապատրաստություններն ուտելիքների շուրջն էին: Աշնանից սկսած` տոնի համար պահել են զանազան չորացած և թարմ մրգեր, պաստեղներ, ընկուզերշիկներ և այլն: Հունվարի 1-ը, ընկնելով հայոց Ծննդյան տոնի շաբաթի մեջ, որպես պաս օր, կազմված էր պասին թուլատրելի ուտելեղենից (ոսպից, սիսեռից սարքած քյուֆթա, ոսպից, սիսեռից, լոբուց, ձավարեղենից ձեթով սարքած տոլմա`սուտ տոլմա): Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենի հետ կազմում էին Ամանորի ընթրիքի հիմնական բաղադրիչները: Նոր տարվա սիրված անուշեղեններից էին նաև աղանձը՝ չամիչի, մաքրած ընկույզի, նուշի ու բոված կանեփի, երբեմն՝ բոված սիսեռի հետ խառնած: Ամենուր այդ օրը հաց էին թխում, եթե նույնիսկ մեծ քանակությամբ հաց ունենային. Նոր տարին պետք էր նոր հացով սկսել: Նորոգում էին թթխմորը: Թխում էին տոնի կարևորագույն` Տարի հաց անունով ծիսական հացը: Տոնական հացկերույթի վարվելակարգ Տան ավագ անդամը բարձրացնում էր առաջին բաժակը, օրհնում սեղանը, շնորհավորում տնեցիների Նոր տարին և առաջարկում բոլորին առաջին բաժակի հետ մեղր համտեսել. □Անուշ մեղր ուտենք, որ տարին բոլոր անուշ զրուցենք, անուշ լսենք, անուշ վարվենք□: Որոշ տեղերում ընթրիքն սկսելուց առաջ տան գլխավորը երեք բուռ կաղին, ընկույզ էր նետում դեպի տանիք` □Շեն կենա Կալանտար, բարով Կալանտար ըլլա□ խոսքերով, վստահ, որ նետված այդ կաղին-ընկույզը առաջիկա տարվա առատությունը պիտի ապահովի: Ընթրիքին հաջորդում էր աղանդերի ճաշակումը: Բարեկամները միմյանց, փեսացուն` հարսնացուին այցելելիս ամեն տեսակ հատիկներից, մրգերից բաղկացած նվերներ է տվել: Դրանց մեջ գլխավորը թարմ խնձորն էր` իբրև սիրո, պտղաբերության նշան: Նախօրոք չորացրած պտուղները` չամիչը, նուշը, շարոցը, պաստեղը. կաղանդի սեղանին յուրահատուկ գույն ու հմայք են հաղորդում: Առանձնահատուկ ուտեստեղենը՝ անուշապուրն ու հարիսան, խմորեղենները՝ տարի հացն ու գաթան, նազուկը, փախլավան համարվում են հայկական սեղանի զարդը: Հայոց տոնացույցի բոլոր տոների հիմնական հատկանիշներից մեկը ընդհանուր հացկերույթն է: Այս իմաստով առավել բնորոշ է Ամանորի ծիսական սեղանը, որը աչքի է ընկել հարուստ տեսականիով: Ամանորի պարտադիր ուտեստներից էին անուշապուրը, հարիսան, պասուց տոլման, մսով տոլման: Նավասարդյան տոներին ընդունված էր քաղցր կերակուր ածիկը` պատրաստված ծլեցրած ցորենի հատիկներից, չամիչից, լոբուց: Նոր տարվա կերակուրներ պատրաստել է տանտիրուհին: Տոնական հացկերույթին մասնակցել են ընտանիքի անդամները, բարեկամները, դրկիցները: Անուշապուրը պատրաստվել է ցորենի կորկոտից, ծիրանի, սալորի չրից, շաքարավազից, կաթից` վրան դարչին, ընկույզ ցանած: Սովորություն է եղել ծիսական այդ ուտելիքից բաժին հանել հարևաններին և բարեկամներին, որպեսզի նրանց տարին ևս անուշ անցնի: Նոր տարվա կերակուրներից էր լայն տարածում գտած հարիսան կամ կորկոտը, որի պատրաստումը նշանակել է ապահովել եկող տարվա դաշտավարական տնտեսության առատությունը: Հացահատիկը, դրանից պատրաստվող կերակուրները, ըստ էության, զոհաբերություն էին հողի, ջրի, կրակի ոգիներին և ունեին գուշակության ենթատեքստ: Պահքի ուտելիք Քրիստոնեական տարեմուտին գործածվել են պասուց ուտելիքներ` պասուց տոլմա, լոբի և այլն: Կենսափուլերի հետ կապված հարսանեկան հացկերույթներ Հարսանիքը նշվել է մեծ հանդիսավորությամբ և հատուկ ծեսերով: Հարսանիքից առաջ նշանդրեքին ոչխար են մորթել և պատրաստել խորոված, խաշլամա, բրնձով, ձավարով փլավ: Պարտադիր ուտեստ էր համարվում հալվան: Նշանդրեքի հալվան սկուտեղի մեջ լցնելուց հետո երեսը հարթեցրել և վրան խաչաձև չամիչով զարդարել են` կենտրոնում մի կտոր շաքար դնելով, որը պետք է ապահովեր բարեկեցիկ կյանքի քաղցր սկզբնավորումը: Հարսանեկան սեղանին ևս պարտադիր էին խորովածը, տոլման, խաշլաման, փլավը և այլն: Հարսանիքի 3-րդ, հետագայում` հաջորդ օրը, տղայի տանը հարսանիքի մասնակիցներին խաշ են հյուրասիրել: Հարսանիքի ժամանակ ամենաընդունված թխվածքը գաթան էր, որը թխել են թե’ տղայի, թե’ աղջկա տանը: Հյուր եկող-գնացող կանայք էլ էին բերում իրենց հետ գաթա: Հարսանեկան սեղանները տղամարդկանց և կանանց համար առանձին են եղել: Հարսանեկան հացկերույթը երկակի բնույթ ուներ. թե’ սեռային (կանայք և տղամարդիկ առանձին են նստել), թե’ տարիքային (ամուսնական զույգը նստել է երիտասարդների հետ` տարեցներից առանձին) և սոցիալ-դերային առումներով (տղամարդկանց սեղանը գլխավորել է քավորը կամ քահանան, կանանցը` կնքամայրը): Խորովածը պատրաստել են տղամարդիկ, եփած միսը` տոլման, խաշլաման, հավը` կանայք: Հարսանեկան ծիսակարգում համատեղ սեղանի բնորոշ արտահայտությունը` որպես հատուկ մտերմության, համաձայնության, միավորման միտում, երևում է այն սովորույթի մեջ, որ ամուսնական առագաստի մոտ դրվել են քաղցրեղեն-խմորեղեն, մրգեր, մեղր ու գինի: Փեսացուն հրամցրել է հարսնացուին, և վերջինիս կողմից այն ընդունելը նշանակել է ամուսնական կապի համաձայնություն: Համայնքի համաձայնությունը դրսևորվել է հարսանեկան շքերթի ճանապարհին` ընտանիքների կողմից մերձավոր բարեկամների, քավորի` սեղան (ուտելիք և գինի), դուրս բերելու և հարսանքավորներին հյուրասիրելու ծիսական արարողության միջոցով: Հարսանեկան հացկերույթը սկսվել է հարսնացուի հոր տանը և շարունակվել փեսացուի ծնողների տանը: Նվիրատվությունը հարսանիքի կարևոր և հնագույն տարրերից է: Հարսանեկան նվերների մեջ հագուստի, զարդերի հետ կարևոր տեղ ունեին խմիչքը, քաղցրեղենը, մրգերը: Հացը ծառայել է որպես հարսանիքների հրավերքի միջոց: Ծնունդ -կնունք, Ծիսական ուտեստ. Ժողովրդական պատկերացմամբ հացը կռվան է եղել չարի դեմ: Նորածին երեխային առաջին անգամ դուրս բերելիս` կրծքին հաց են դրել: Ցորենից և ալյուրից պատրաստված հնագույն կերակուրներից են փոխինձը, խաշիլը, խավիծը: Աղանձը`բոված, խոշոր աղացած ցորենի հատիկներից, խառնել են կանեփի սերմի հետ` օգտագործելով որպես աղանդեր: Երբ երեխան ծաղիկ հիվանդությունից հետո լավանում էր, անցյալում մատաղ էին անում հացով (չալաքի)` այն բաժանելով հարևաններին և աղքատներին: Դա առանց աղի ու թթխմորի հաց էր, որը գործածվել է տոների և ծիսակատարությունների ժամանակ: Օրինակ` նշխարը կլոր, փոքրիկ հացիկ է`Քրիստոսի խաչելության պատկերով: Սրբազան անձի` քահանայի կողմից օրհնած բարակ լավաշը, որը մաս էր կոչվում, ևս անալի էր և առանց թթխմորի: Աղի բաղարջով կամ բլիթով հայոց մեջ ս. Սարգսի տոնին գուշակություններ են արվել: Դրանք շատ աղով և ալյուրով թխված բոլորակ աղաբլիթներ էին, որոնք ս. Սարգսի պասի շաբաթվա ուրբաթ օրը երիտասարդ աղջիկներն ու տղաները ծոմ պահելուց հետո և քնելուց առաջ կերել են ու առանց ջուր խմելու քնել, որպեսզի երազում տեսնեն, թե ով է իրենց ջուր տալու, ըստ այդմ էլ` գուշակել ապագա ամուսնու ով լինելը: Կնունքի (մկրտության) ծիսական հացկերույթը հայոց մեջ կազմակերպվել է երեխայի ծննդյան 6-7-րդ օրերին` կեսօրից հետո: Տղամարդիկ պատրաստել են խորոված, ինչը խոսում է հացկերույթի աշխարհիկ բնույթի մասին` նման հարսանեկանին: Տանտիրուհին պատրաստել է տոլմա, խաշլամա, փլավ, ձուկ, լոբի , կոլոլակ, եփած լոբի: Հացկերույթը գլխավորել են քավորը և քահանան: Ծիսական նշանակություն ուներ շեքելեքի հացը: Երբ երեխան ուշ է քայլել, մայրը եփել է յուղով կլոր հաց կամ գաթա` նրա քայլելուն նպաստելու ակնկալիքով: Հացի մեջտեղը բոլորակ հանել են, երեխայի ոտքերը անցկացրել հացի մեջ և ձեռքից բռնած` կանգնեցրել գետնին: Երեխաներից մի քանիսը մոտեցել և հափշտակել են հացը: Մայրը ցույց է տվել փախչող երեխաներին, որպեսզի երեխան հասներ նրանց և ետ վերցներ հացը: Ավանդական կենցաղում հավատացած էին, որ երեխան շուտով կսկսի անվարան քայլել: Հայաստանի պատմաազգագրական բոլոր շրջաններում երեխայի առաջին ատամ հանելիս ակռահատիկ անելը, նորապսակների վրա հատիկ շաղ տալը, դրանով գուշակություններ անելը, կապված են եղել ծլարձակման, պտղա□բերության գաղափարի հետ, որի գլխավոր միտումը եղել է առատություն և բարեկեցություն ապահովելը: Թաղման և սգո հացկերույթ Սգո հացկերույթը կատարվել է կեսօրից հետո, որը սովորաբար պատրաստել են տանտիրուհու բարեկամուհիները: Այդ սեղանի ճաշացանկում հիմնականում գերակշռում էր եփած միսը` խաշլաման, հավը և այլն: Սգո հացկերույթը կապված էր սրբազան ոլորտի հետ, որի դեպքում միսը միայն եփել են, իսկ աշխարհիկի դեպքում` խորովել, տապակել: Առանց թթխմորի և աղի թխված բաղարջը բաժանել են իբրև հոգու հաց: Սգո ծիսական հացկերույթի հիմնական գաղափարը զոհի միսը համատեղ ճաշակելու միջոցով մահը հաղթահարելու, վերածնունդը կյանքի կոչելու հնամենի մտայնությունն է: Սգո սեղանին մասնակցել են միայն տղամարդիկ, կամ սկզբում` տղամարդիկ, հետո` կանայք: Տանտիրուհուն արգելված էր մասնակցել կերակուրի պատրաստմանը: Մի կողմից` նա ծիսականորեն անմաքուր է համարվել, մյուս կողմից` գործել է կնոջը բարոյա-հոգեբանորեն պաշտպանելու, աջակցելու սովորույթը: Մահվան սիմվոլիկայի հետ կապված` երեխաները չեն մասնակցել սգո սեղանին, որպեսզի չենթարկվեն մահվան, չարի վնասաբեր ազդեցությանը: Հացկերույթի մասնակիցների արական կազմը կամ նրա գերակայությունը բացատրվում է մահը հաղթահարելու միտվածությամբ: Զոհաբերություններ Ծիսական համակարգում մեծ տեղ է տրվել զոհաբերության սովորույթին: Այն ծիսական հացկերույթի կարևոր բաղադրիչներից է: Մատաղը լինում էր հասարակական և ընտանեկան: Թե՛ ընտանեկան, թե՛ հասարակական մատաղներն իրենց հերթին դիտարկվել են օրացուցային և դիպվածային կտրվածքներով: Օրացուցային մատաղ. Հասարակական զոհաբերությունը կատարվել է ժողովրդական տոներին (Զատկի, Վարդավառի, Համբարձման, ս. Խաչի և այլն) և կապվել է տոնի առասպելածիսական բովանդակության և կենսապահովման ոլորտում հաջողություն ապահովելու մտադրության հետ: Մատաղ արվել է սրբատեղիներում ուխտագնացությունների ժամանակ: Ուխտավայրում կամ բնակավայրում տեղի ունեցող մատաղի ծեսը ընդհանուր զոհաբերության սեղան է: Հասարակական, ընդհանուր մատաղի ծեսը նախապատրաստելու, զոհը մորթելու և մորթողի, զոհի միսը եփելու և բոլորին հավասար բաժանելու կամ եկեղեցու բակում բացած ընդհանուր սեղանի միջոցով արտահայտել է ծեսի հիմնական գաղափարը: Մատաղ-զոհ ծեսն իր մեջ պարունակում է համատեղ ուտելու գաղափարի բոլոր առանձնահատկությունները, սակայն առանձնապես ընդգծվում է համայնքի բոլոր անդամների` հավասար իրավունքներով զոհը ճաշակելու, համատեղ ուտելու միջոցով վերերկրային ուժերի հետ հաղորդակցվելու գաղափարը: Աստծուն առաքված զոհն ընդունելի է դառնում մարդու կողմից այն ճաշակելու միջոցով: Մատաղի մսից հրաժարվել չէր կարելի, և վերցնելիս ասել են. □Ընդունելի լինի□: Դիպվածային մատաղ. Դիպվածային մատաղը կարող էր լինել` ա) կանխարգելող մատաղ, որն արվել է նախապես` հաջողության, անվտանգության ակնկալիքով, բ) շնորհակալական` փորձանքից, դժբախտությունից ազատվելուց հետո կամ փափագած նպատակին հասնելուց հետո: Ընտանեկան, անձնական մատաղը, փաստորեն, արվել է ամենատարբեր մղումներով և նպատակներով. ա) երազների հետ կապված, բ) հիվանդությունը կանխարգելող կամ բուժող, ա) երազանքի, ցանկության իրագործումն ապահովող կամ կատարելուց հետո` որպես երախտագիտության մատուցում: Զոհաբերվում էր ինչպես անասուն, թռչուն (պարտադիր` արու), այնպես էլ հատիկ, դրանից պատրաստած հարիսա, կաթնապուր, հաց և ձեռագործ աշխատանք, ինչպես նաև` դրամ: Մատաղը կարևոր սոցիալական իմաստ է ունեցել, որը կատարվել է օրացուցային տոների ժամանակ և դրանով իսկ յուրատեսակ կապող օղակ է հանդիսացել բնական ու սոցիալական սկզբներին առնչվող հացկերույթների միջև: Զոհաբերություն-մատաղի սովորույթի մեջ գերակշռել է սրբազան, ծիսական տարրը: Ցասման խաչերին կարկուտի, երաշտի ժամանակ հաց ու մատաղացու են զոհաբերել, որպեսզի աստված ներեր մարդկանց հանցանքները ու ետ առներ իր ցասումը: Միսն օգտագործվել է որպես զոհաբերություն-մատաղ (զոհաբերել են միայն արու կենդանիներին` ոչխար, գառ, աքլոր): Ժամանակակից ուտեստ Ավանդական խոհանոցում առանձնահատուկ տեղ են գրավում հացահատիկային մթերքներից պատրաստված կերակրատեսակները և թխվածքները: Առօրյա, ինչպես և տոնածիսական ուտեստում հացահատիկային մթերքները գործածվում են առանձին և այլ մթերքների հետ: Մեր օրերում ցորենից պատրաստած կերակուրների թիվը մեծացել է` շնորհիվ նոր մթերքների, մակարոնների տեսակների: Այսօր մսեղեն կերակուրները մեծ պահանջարկ ունեն ուտեստի համակարգում և առավել հարգի է: Վերջին շրջանում հայերը հաճախ են հացը գնում խանութից, թեև հատկապես տոներին նախընտրում են տնական հացը: Օտարամուտ կերակուրներ Սնունդը մեր օրերում դարձել է ավելի հարուստ, առատ: Նախկինում տոնական համարում ունեցող կերակուրները այսօր դարձել են առօրյա, ամենօրյա: Ուտեստի համակարգում հայտնվել են նոր կերակուրներ` կարտոֆիլի պյուրե, կոտլետ, պելմենի, բորշ, բլինչիկ, մսով կարկանդակ, չեբուրեկի և այլն: Մսեղեն ուտեստի տարածմամբ կրճատվել է կաթնեղենի ու հացահատիկային մթերքների կիրառությունը: Ժամանակակից հյուրասիրության վարվելակարգ Հյուրին գերադասում են հյուրասիրել մսեղեն ուտեստներով` խորոված, խաշլամա, տոլմա, քաբաբ, կոտլետ, քուֆթա և այլն: Սուրճը հայերին հայտնի էր դեռևս 19-րդ դարի վերջերից: Հայաստանում այն տարածվեց 1950-60-ական թվականները, սկզբում` Երևանում, հետո` մյուս քաղաքներում և գյուղական վայրերում` 1970-80-ական թվականներին: Այսօր ավանդական հյուրասիրության փոխարեն (հաց, պանիր, կանաչի, մածուն, մեղր) հյուրին մեծ մասամբ հրամցնում են մի գավաթ սև սուրճ: Սննդակարգի առանձնահատկություններ, սնման հմտություններ Ուտեստի առանձնահատկություններ,սննդի պատրաստման ժողովրդական հմտություններ: Հայկական ավանդական ուտեստը տարբերվում էր զանազան համեմունքների առատ կիրառությամբ, բացի ամենատարբեր տեսակի կանաչեղենից, կիրառվում են սև և կարմիր պղպեղը, սխտորը, մեխակը, դարչինը: Մյուս առանձնահատկությունը աղի առատ գործածությունն է, որը հնից համարվել է ուտեստի կարևոր տարր: Հայերը աղի նկատմամբ հատուկ վերաբերմունք են ունեցել: Աղ ու հացը հյուրասիրության հատուկ հարգանքի նշան էր: Որպես համեմունք` օգտագործվել են չիրը, թթու լավաշը և գինու քացախը: Հայերին բնորոշ էր երեքանգամյա սննդի ռեժիմը: Ընդ որում, առավոտյան նախաճաշն ամենաթեթևն էր: Առավոտվա և կեսօրվա հացկերույթները կախված էին տարվա եղանակից` ամռանը կերել են և’ տանը, և’ դաշտում, ձմռանը` տանը: Երեկոյան ընթրիքը միշտ տանն է եղել, թեև ուտեստի կազմը կախված էր բնակլիմայական պայմաններից, ամռանը` գերակշռել են կաթնա-հացամթերքային, բանջարենեղային կերակուրները, ձմռանը` հատիկայինն ու մսեղենը: Կարևոր են նաև գործածված ամանեղենի, հացկերույթի սեղանի և սպասարկման առանձնահատկությունները:

mtnoloortayin-erevuytner

Meteoric Phenomena

mtnoloortayin-erevuytner-cover

Մթնոլորտային երևույթներ համակարգում ընդգրված են քամու/փոթորկի, անձրևի, ծիածանի, կարկուտի, ամպրոպի, կայծակի վերաբերյալ եղած հավատալիքները:

  • Քամի (փոթորիկ)

Քամու, փոթորկի և պտտահողմի կապը սրբերի (սբ. Սարգիս, սբ. Գևորգ), ոգիների ու վիշապի հետ,
Հարավային ու հյուսիսային քամիների կապը տարեղանակի ու բերքատվության հետ,
Քամու ոռնոցի ու սուլոցի կապը չար ուժերի հետ,
Ամպը աստծո մորուքն է, երբ թափ է տալիս, անձրև է գալիս

  • Անձրև

Անձրևի կապը մազերն երկարելու հետ,
Արևոտ ժամանակ անձրևի գալը` գայլի ծնելը

  • Ծիածան

Ծիածանը Աստծո գոտին է,
Ծիածանի գույների խորհուրդը,
Որոտը երկնաբնակ բամբակե պառավի, ձիու ոտների տրոփյունից է առաջանում

  • Կարկուտ

Կարկուտ ուղարկող երկնաբնակ պառավի մասին պատկերացումը

  • Ամպրոպ

Պատկերացումներ ապրոպի առաջացման մասին (երկնային կով, եզ, խոյ, սբ. Եղիա)

  • Կայծակ

Կայծակը հրեշտակների գավազանն է, որով խփում են սատանաներին,
Կայծակից պաշտպանվելու միջոցներ (ասեղ, աղ, թոնրի խաչերկաթ և այլն)

  • Երկրաշարժ

Երկրաշարժերը առաջանում են երկրի տակ ապրող եղջերվի, օձի, եզան կամ ձկան շարժումից

bnutyan-tarrer-cover

Nature Elements

bnutyan-tarrer

Բնության տարրերը ներառում են հողի (քարի/սարի/ժայռի, ջրի, կրակի) շուրջ եղած հավատալիքային պատկերացումները:

  • Հող

Հող-մայր զուգահեռ կապը,
Հողով երդվելը,
Հայրենիքից, գերեզմանից հող տանելը,
Հող ուտելը, ջրախառն խմելը և օձիքից ներս լցնելը որպես վախից ազատվելու միջոց,
Սուրբ համարված հողատարածքը վարելու արգելքը:

  • Քարը

Սուրբ ժայռերը բժշկության կամ որևէ այլ շնորհ են պարգևում:
Լեռների, ժայռերի, քարակույտերի, ոգիների հետ ունեցած կապի մասին պատկերացումներ:
Սուրբ սարեր բարձրանալու, այնտեղ քար կտրելու արգելքը:
Ծակ քարերը, ֆալոսաքարերը որպես ամլության դեմ միջոց:
Հուշաքար-տապանաքարերը որպես հոգու ժամանակավոր զետեղարան:
Պաշտամունքի առարկա են կայծակի, հարվածին ենթարկված քարերը, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը, որոնց վերագրվում են բուժիչ, քնաբեր և այլ հատկություններ:

  • Ջուր.

Հրաշագործ լճերի, գետերի, աղբյուրների մասին պատկերացումներ,
Գետի հոսքի կանգի և մեջը նետված առարկայի ոսկու փոխանցվելու մասին պատկերացումը,
Գետի բուժիչ, ամոքիչ և առատությունն ապահովող դերը,
Սուրբ աղբյուրների մասին պատկերացումները (բեղմնավորող, կնոջ կաթն առատացնող, զանազան հիվանդություններից ապաքինող և այլն):
Մութ ժամանակ ջրի վրա խոնարհվելու, ջուրն անցնելու վտանգը և նախազգուշական միջոցներ, խաչակնքել, ձեռքը գլխին պահել:

  • Կրակ

Խարույկի, ծխի, ածուխի, մոխրի հետ կապված պատկերացումները:
Կրակի, օջախի /թոնրի/ և ընտանիքի միջև եղած կապը:
Կրակի մաքրող, բեղմնավորող ու չարահալած դերը:
Կրակն ու անթեղը (կենդանի կրակ):
Կրակը ջրով մարելու արգելքը:
Հոգու համար վառած մոմը, տան ճրագը փչելով հանգցնելու արգելքը:
Վառած մոմի, օջախի կրակի հանկարծակի մարելը որպես դժբախտության նշան:

erknayin-lusatuner

Heavenly Lights

erknayin-lusatuner-cover

Երկնային լուսատուներ. համակարգը ներառում է արևի, լուսնի և աստղերի հետ կապված ժողովրդական պատկերացումները և դրանց պաշտամունքային դրսևորումները:

  • Արև

Պայծառությունը և սկավառակի շուրջ գունային օղակները տարվա հաջող կամ անհաջող բերրի կամ ոչ բերրի լինելու նշան,Արևով երդվելը, Աղոթելիս դեմքով արևին ուղղվելը, Արևի խավարումը որպես աղետի, պատերազմի կամ նշանավոր անձի մահվան նախանշան և այլն:

  • Լուսին

Լուսնի վտանգավոր փուլերի հետ կապված պատկերացումներ (Օրինակ` Աճող Լուսնի ժամանակ նայում են դրամին, որ շատանա, բույսին, որ աճի և այլն),

Կիսալուսնի դիրքի և եղանակի միջև եղած կապը, երեխային լուսնին ցույց տալը,
Լուսնաձև զարդերը որպես նորալուսնից պաշտպանվելու եղանակ:

  • Աստղեր

Աստղի և մարդու ճակատագրի միջև եղած կապը,
Գիսավոր աստղի և նշանավոր մարդու ծննդի կապը,
Աստղն ընկնելու և մարդու մահվան միջև եղած կապը,
Աստղն ընկնելիս նպատակ պետք է պահել, որ խնդրանքը կատարվի,
Հարդագողի ճանապարհը քավորից հարդ գողացող սանամոր կաթից է առաջացել:

busakan-cover

Flora

busakan

Բուսական աշխարհն ամփոփում է ծառերի (անտառ, պուրակ), թփերի ու խոտաբույսերի հետ կապված հավատալիքային պատկերացումները:

Ծառեր.
Բռշնին որպես պահպանակ չար աչքի դեմ:
Ընկուզենու հետ կապված պատկերացումներ (ընկուզենու տակը քնելու արգելքը և այլն):
Սոսի ծառի կապը գուշակության հետ:
Ուռենին աղջիկ է եղել:
Կաղնու, ուռենու, փշատենու, չինարի, բարդի ծառերի մասին պատկերացումները:
Սուրբ ծառերը կտրելու արգելքը:
Ծառերի մեջ բնակվող ոգիների մասին պատկերացումներ:
Ավագ շաբաթվա չիք չորեքշաբթի օրը պտուղ չտվող ծառերին կացնով սպառնալը:
Ամլության դեպքում ծառերից ճոճ կապելը, ծառաբունը գրկելը, ծառահյութը, խեժը մարմնին քսելը:
Կայծակնահար ծառերից խուսափելը:

Թփեր.
Մասրենին, ալոճենին որպես ամոքիչ, ապաքինող, չարապահպան:
Փշոտ թփերից հագուստի պատառիկներ կապելու սովորույթը և ամոքում ստանալու մասին պատկերացումները:

Խոտաբույսեր.
Փշոտ բույսեր տանը պահելը որպես չար աչքից պաշտպանվելու միջոց:
Դալար բույսն այրելու արգելքը:
Խոտաբույսերի դերը բուժահմայության և ժողովրդական բժշկության մեջ (օր.` սիրո կամ բաժանման դեղ, երկունքը հեշտացնելու միջոց):
Բույսերի խոսելու ունակության մասին հավատալիքներ:
Վարդ-մանուշակը անհաշտ քույր ու եղբայր են եղել, մոր անեծքով ծաղիկներ են դարձել:

kencaxayin

Timly

kencaxayin-cover

Կենցաղային են համարվում հավատալիքների մի խումբ, որոնք առավել առօրեական և այժմեական են:

Մարդ.
Մարդու մարմնի մասերի մասին եղած պատկերացումներ (օր.` չար աչք, ծանր (թեթև) ոտք ու ձեռք և այլն):

Սպասք.
Ամանեղենի վերաբերյալ հավատալիքային պատկերացումներ (աման կոտրելը որպես չարխափան միջոց, գերեզմանի վրա կոտրելը վախից պաշտպանվելու միջոց, դատարկ ամանեղենը թակելը` միջոց կարկտի դեմ և այլն):
Գդալ, դանակ ընկնելը՝ հյուր գալու նշան:
Դանակն ու մկրատը՝ պահպանակ չարի դեմ:
Կաթսայի տակը քերելը՝ հարսանիքին ձյուն գալու նշան:
Ափսեն սրբողի կինը (ամուսինը) գեղեցիկ կլինի:
Մանկության ժամանակ աղջկա հետ նույն ափսեից ուտողը գող կլինի:

Սննդամթերք.
Աղի հետ կապված պատկերացումներ (օր.` աղը թափվելը վեճի, անախորժության նշան, աղով երդվելը, աղի կիրառությունը նորածնի խնամքի մեջ):
Ձուն որպես պահպանակ չար աչքի դեմ:
Զատկի ձվի կճեպները որպես պայքարի ձև կարկուտի դեմ:
Հացի հետ կապված պատկերացումներ (թոնրից դուրս եկած առաջին հացը ուտողի ամուսինը կմահանա, հացը կտրելիս եթե մի կտոր թռչի մի կողմ, հաջորդ տարի սով կլինի, այրած հացն ուտողը գայլից չի վախենա, հացի մեջ բացված անցքից քառսունքակոխ երեխային անցկացնեն, կառողջանա և այլն):
Հացահատիկը արգասավորման և պտղավորման, նորապսակ զույգի պտղաբերումն ապահովող միջոց է:
Սոխի ու սխտորի հետ կապված պատկերացումներ (օր.` պահպանակ չար աչքից, հիվանդությունից, օձի խայթոցից և այլն):
Խաղողը Նոյ նահապետի մատուցած զոհի` գետնի մեջ թաղած ոսկորներից է առաջացել:
Նուռն ու խնձորը սիրո, ամուսնության, բեղմնավորման խորհրդանիշ են:

Հագուստ և ագանելիք․
Հագուստի հետ կապված պատկերացումներ (հագուստը թարս հագնելը որպես անհաջողության նշան, հագուստի փեշն այրելը հաջողության, առողջության, բեղմնավորության նշան և այլն):
Շապիկի հետ կապված պատկերացումներ (շապիկը փոխ տալ-առնելու արգելքը, յոթ տնից հավաքած կտորներով կարած շապիկը քառասունքի շրջանում հիվանդացած երեխայի ապաքինման միջոց, շապիկը պատռելով հանելը բուժման միջոց և այլն):
Գուլպայի հետ կապված պատկերացումներ (գուլպան ձախ ոտքին թարս հագնելը ապահովում է կնոջ դավաճանությունից, գուլպայի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է և այլն):
Գուլպայի հետ կապված պատկերացումներ (գուլպան ձախ ոտքին թարս հագնելը ապահովում է կնոջ դավաճանությունից, գուլպայի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է և այլն):
Կոշիկի հետ կապված պատկերացումներ (կոշիկները քթերով դեմ դիմաց դնելը վեճի, անախորժության նշան է, քթերով դեպի տուն ուղղելը ուևորվելու նշան է, կոշիկի մեկը կորցնելը զույգից մեկի անհաջողության, մահվան նշան է):
Հավատալիքներ՝ կապված տնտեսաձևերի հետ (երկրագործություն, անասնապահություն, մեղվապահություն, շերամապահություն, որսորդություն, ձկնորսություն):
Ճակատագիրը. հավատն է մարդու կյանքի, ընթացքի ու մահվան ժամանակի կանխորոշված լինելու մասին: Այն ի ծնե գրված է մարդու ճակատին և փոփոխության կամ ջնջման ենթակա չէ: Նախախնամությամբ սահմանված ճակատագիրը անխուսափելիորեն կատարվելու է:
Բախտը բխում է ճակատագրից, սակայն այն կարող է փոփոխվել կյանքի ընթացքում: Բախտը կապված է և պատահականության հետ: Կան հաջողակ (բախտավոր) և անհաջողակ (դժբախտ) մարդիկ: Հավատք կար այն մասին, որ գրբաց-կախարդները կարող են ազդեցություն ունենալ մարդու բախտի վրա:
Սրբերը սրբացված և պատմական առասպելական կերպարներ են, որոնց մի մասի պաշտամունքը արտացոլված է ավանդական տոնացույցում (տե՛ս Սրբոց տոներ): Կային հղի կնոջ հովանավորող սրբեր, որոնց համար կանայք պաս էին պահում (զերծ մնում նաև անկողնուց) չորեքմուտին, ուրբաթմուտին և կիրակնամուտին: Կային տան սրբեր` սուրբ գրքեր (Ավետարան, Նարեկ և այլն), որոնք հովանավոր բուժիչ էին համարվում:

Կենցաղային գուշակությունները, բացի երազի (օրինակ` նախագուշակ երազների տարածված մեկնաբանություններ) և ծեսի (օրինակ` սուրճի բաժակ նայել, տոնական գուշակություններ անել, ծեսով նախագուշակ երազ առաջացնել, ներառյալ ժամանակակից վիճակահանությունը) միջոցով արված գուշակություններից, ներառում են նաև ըստ նշանների արած գուշակություններ (օրինակ` ըստ առաջին հանդիպածի, մարդու մարմնի մասերի, կենդանիների պահվածքի, ծառերի շարժումներից արձակած ձայների, բնության երևույթների և այլն):
Ոգիները անտեսանելի երևակայական էակներ են: Լինում են բարի ու չար ոգիներ: Բարի է համարվում տան պահապան ոգին (տան դովլաթ): Այն իր տեղն ունի տանը՝ որևէ անկյունում, դռան աջ կողմում: Չար ոգիներն են ալքերը, քաջքերը, շվոտները, առայիմ-թառայիմները, կաշամարները և այլն, որոնք ունեն տարբեր գործառույթներ: Դրանք հիվանդություններին, մահվան, մարդկանց անհետանալու, սովի, երաշտի և այլ դժբախտությունների պատճառ են: Կան չար ոգիներին վանելու ծեսեր, որոնցից մի քանիսը ավանդական տոների արարողակարգի մաս են կազմում (տե՛ս Ամանոր, Մեծ պահք):

qnarakan-cover

Poetic Folklore

qnarakan

The poetic folklore is branched into the following types: related to the family and daily life routine, family rituals, calendrical holidays, and other groups. Daily family life related folklore is predominantly about love songs. Love songs most vividly reflect and accentuate the buoyancy of the populace. They convey reverence for women and their beauty, or they can conjoin nature and human sentiments. Love songs are created and performed by either girls, or young men, or alternately by both, through dialogues, and often with the help of spontaneous plays. The love theme is also present in workers’ songs, émigré songs, lullabies, etc. The “Jangulum” songs performed at the Ascension festivities are both ritual and romantic in character.

Workers’ songs of the Armenian people are among oldest types of the poetic folklore. For the most part, they contain glorification of work instruments. The latter are either for domestic use, i.e. pertaining to everyday life (milk churning pot, mortar, spinning wheel, spindle, etc.), or related to the field works (ox, cart, wooden plough, cow, buffalo, etc).
Songs related to handicrafts make a separate group. Both domestic lives related and farming/crafts related songs not only praise instruments of labourers and craftsmen but also elicit them as the only means of livelihood and hope for the labourer and his family, capable of sharing their hardships through darker days.
Popular Armenian merrymaking and satirical songs reflect the infinite cheerfulness of our people, its ability to overcome hardships with the help of laughter and humour. They can pointedly exaggerate a loss of petty and unimportant things like shoes or a hen, to ridiculous proportions. Even songs of spinsters (“Tag taneyeen, taneyeen” {I wish somebody married me}, “Qarsoun taris lratsav” {I’m already forty}) manifest to the lifestyle full of good humor. Dance songs, too, date back to historic times and are closely related to various popular rituals and festivities.
Dance songs are divided into labor related ones, military ones, amorous ones, daily life related, etc. They are mostly group dance songs – chain dances accompanied by group or duo singing, and sometimes combining both solo singing and solo dancing. The folklore of the Armenian people is the artistic reflection of its lifestyle. By their content, dance songs are grouped into work-related ones, military ones, amorous ones, daily life related, etc. They are mostly group dance songs – chain dances accompanied by group or duo singing, and sometimes combining both solo singing and solo dancing.


They are mostly group dance songs – chain dances accompanied by group or duo singing, and sometimes combining both solo singing and solo dancing. Our nation has seen times of invasions, mass emigrations and displacements. And émigré songs have become an indispensable part of its life. They either describe the hard life of those who live and work far from their homeland, or are farewell songs of the mother who blesses her son before his departure to foreign shores, or are confessions of love for the family members and homesickness, addressed to birds and breezes.


Armenian daily family life-related folklore has a separate group of popular children’s tales. Depending on the performers, they are either songs related to child care (lullabies, songs sung while bathing a baby, playing with it, watching its first steps, etc), which are sung by adults, or children’s game songs (counting-out rhymes, mocking songs, songs dedicated to nature, the animal world, the celestial bodies, songs were sung while swinging, or horse riding, etc.), which are performed by kids. Some of the children’s folk creations formerly performed by adults, have lost their original function and have passed on to the kids’ domain. These are songs devoted to nature, the celestial bodies, as well as various ceremonial-poetic expressions about droughts, the New Year, or casting of lots, like the “jangulum” songs, etc.
Family ritual songs comprise the ones performed at weddings, births, baptizing, or burials.


Any single stage of the wedding is accompanied by related folk songs, like pre-wedding (meeting the future bride, putting henna on the bride’s hands), the wedding itself (dressing of the bride, praising of the bride and groom, taking the bride away from her family house) and post-wedding songs. The main characters of the wedding songs are the bride and groom, the king and queen, the objects of everyone’s joy and praise. However, the bride is the central figure, hence the focus of admiration and praises. She is compared with natural wonders, such as the sun, the moon, stars, the rainbow, the morning dew and the mystery of the night. In wedding songs the bride is either joyous – she is marrying the man she loves, or she is sad and depressed – her marriage has been forced by the parents. The wedding praises are aimed at preserving the family tree and securing its continuity.
Songs related to burial rituals date back to the primaeval times, and they are called weep songs or mourning songs. They celebrate the virtues of the deceased person, the sweet memories of his/her family life, his/her accomplishments or unfinished plans, the abrupt departure, and they express the grief for the loss, the belief that he/she was on the way to meet other deceased family members in the heaven, etc.


Calendrical ritual folklore embraces the songs and dance songs which have been performed on traditional Armenian holidays: New Year, Christmas, Ter’undez, Barekendan, Tsaghkazard (Palm Sunday), Easter, Vardavar (Transformation) among others. And what’s more, each festivity was provided with songs in tune with the nature of the holiday. New Year songs are full of good wishes for the prosperity of the family, and Ter’undez and Barekendan songs were about love and enchantment, and charms against the evil forces. Easter songs emphasized the fertility of the fields and meadows, and the Hambartsum or casting of lots of songs was being performed while holding a draw to forecast the future for young girls. In Vardavar songs merrymaking and amorous coquetry prevailed, etc.


Everyone, young and old, took part in popular festivities, in singing and dancing, which is why the holidays transformed into all-embracing pageantry and helped to pass on to future generations our songs and dances and popular rituals.
There are other types of poetic folklore, such as urban folk romances, songs of prisoners, soldiers’ songs, non-ritual mourning songs, etc.


Urban folk romances, unlike other works of poetic folklore, belong to later periods. These are songs devised in Middle Armenian, or the popular parlance, that used to be performed in mainly urban environments. The stamp of the author, the individual, is somewhat obvious in them. From the urban lyrical folklore works, the natives and the homeless are among the manifestations of medieval urban folklore. “Hiren” is a folk piece with an authentic Armenian poetic structure, usually containing 15 syllables (7+8). Songs written particularly in that meter are called “hirens”. The variations of hirens, that contained stanzas of 4, 6 or more lines, were called antouni-s. They were usually about émigré life, love and wedding, mourning, etc. They were initially created in Middle Armenian and were popular in the province of Akn. Narekatsi, Shnorhali, Frik and other Middle Age poets wrote their works in the hiren meter.


“Rabis” songs are the product of the newest times. The term is an abbreviation of a Russian definition for the “art of workers” (rabocheye iskusstvo) which has nothing to do with the essence of the songs. Although there are some worthy pieces among “rabis” songs, in general they are exemplified as low-grade art.
Another separate group of the poetic folklore includes songs of convicts, which originated in the previous century. They convey the sadness and gloom of those who are separated from their family and loved ones for a long time, serving their terms in remote places (mainly in Siberia, or Magadan, in the Far East).


Non-ritual mourning songs are interrelated with burial laments. They were born in response to particular tragic events. These are songs of mourning for the loss of people, or the native land, as well as the death of the heroes of the national liberation movement (haydukes), or songs commemorating the times and woes of the Great Patriotic War.


The traditional Armenian military songs are the product of the most recent times. The majority of these songs were created in the 19-20th centuries, and they are devoted to various historic events (the Russian-Persian and Russian-Turkish wars, the national liberation movement) and their heroes. Both the early and later period military songs, albeit possessing some elements of the poetic folklore, are classified by some folklorists in the group of epic songs. Whereas military songs mainly reflect instances of war battles (Russian-Persian, Russian-Turkish, the World Wars I and II) or the national liberation movement and their heroes, the soldiers’ songs convey the sorrowful and cheerless sentiments of those conscribed in the Tsarist Army in Russia.