Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը. կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ 16.11.2016 Հայտարարություններ Ս. թ. նոյեմբերի 17-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» շարքի հերթական համերգը: «Աշնանային երգ» խորագրով վոկալ երաժշտության երեկոյի ընթացքում ելույթ կունենան ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը, Արմինե Վարդանյանը (սոպրանո), Անուշ Մարտիրոսյանը (մեցցո-սոպրանո), Անուշ Մելքումյանը (մեցցո-սոպրանո), Լուիզա Երեմյանը (սոպրանո), Տաթև Թադևոսյանը (սոպրանո), Նարինե Ադոնցը (սոպրանո), Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր): Կհնչեն Ռոմանոս Մելիքյանի, Հարո Ստեփանյանի, Ղազարոս Սարյանի, Գեղունի Չթչյանի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները: Ազդագիրը ներբեռնել այստեղ: Նախորդ Կբացվի գեղանկարիչ Արփենիկ Նալբանդյանի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը Հաջորդ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները կհնչեն Գյումրու «Սև բերդ» ամրոցում