Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Ժողովրդական արվեստների թանգարանը Փայտարվեստի ցուցասրահում, Երևանի և մարզերի մի շարք մշակութային և հասարակական վայրերում իրականացրեց գորգագործության և փայտագործության ինտերակտիվ ցուցադրական դասեր։ Դասերի ընթացքում թանգարանի աշխատակիցները և վարպետները այցելուներին ներկայացրեցին ժողովրդական արհեստների ավանդույթները և դրանք սերունդներին փոխանցելու կարևոր առաքելությունը։ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում Երևանում, Եղեգնաձորում, Դիլիջանում, Տեղ գյուղում և Դվին հնավայրում կազմակերպված միջոցառումներին մասնակցեցին թանգարանի «Ինքնության դարբնոց» դպրոցի և «Արար» կենտրոնի սաները։