ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Եվրոպայում լայն ճանաչում ունեցող Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին:
Համաշխարհային ճանաչում ունեցող տոնավաճառին ավելի քան 60 հայ վարպետների 400 տեսակ ձեռագործ աշխատանքներ են ներկայացված:
Հայկական զարդամոտիվներով ստեղծված Սուրբ ծննդյան և Ամանորի խորհրդանիշները շուրջ մեկ ամիս (նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 24-ն) կզարդարեն Ստրասբուրգի «Saint Thomas» հրապարակում տեղակայված հայաստանյան հյուրընկալ տաղավարը:
Արդեն մի քանի օր է, ինչ տոնավաճառի այցելուներին առաջարկվում են հայկական կենսունակ ժառանգության, այդ թվում՝ գորգագործության, ասեղնագործության, թաղիքագործության և փայտարվեստի լավագույն նմուշները:
Համաեվրոպական այս կարևորագույն հարթակում ներկայացվածությունը կնպաստի հայկական մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակմանը, միջմշակութային երկխոսության ձեռքբերմանն ու ընդլայնմանը:
Նշենք նաև, որ Հայաստանի առաջին մասնակցությունը Ստրասբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառին կնշանավորվի տաղավարի հանդիսավոր բացման արարողությամբ, որին կմասնակցեն Ֆրանսիայի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ծրագիրն իրականացվում է համագործակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարության և Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի համակարգմամբ: