«Գույների կախարդանքը» ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

2018 թ. Ազգային պատկերասրահում Մինաս Ավետիսյանի 90-ամյակին նվիրված «Մինաս. հին ու բոլորովին նոր» խորագրով ցուցահանդեսի շրջանակներում ստեղծվեց «Մինասի գույների կախարդանքը» ինտերակտիվ կրթական ծրագիր:

 

Մոտ չորս ամիս ծրագրին մասնակցեց շուրջ վեց հարյուր /600/ աշակերտ՝ Հայաստանի տարբեր դպրոցներից և հաստատություններից: Նախագծում առանցքայինը նկարչի ծննդավայրը պատկերող «Ջաջուռ» կտավն է՝ 1960 թ., որը հայրենի բնաշխարհի գունային սիմվոլիկ հավաքական պատկերն է։ Թիմային աշխատանքի արդյունքում պատանի արվեստասերները վերը նշված կտավի ուրվանկարի և տարաբնույթ իրերի` գործվածքների, թելերի, բազմերանգ գույների համադրությամբ ստեղծել են հայտնի գեղանկարի ինքնատիպ կոլաժային վերարտադրություններ:

 

Սիրով հրավիրում ենք ներկա լինելու «Գույների կախարդանքը» խորագիրը կրող այս ինքնատիպ ցուցահանդեսի բացմանը՝ փետրվարի 9-ին, ժամը 14:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

 

Comments are closed.