Հովե՜ր կ’անցնին. Ու ցորեաններս յուշիկ յուշիկ կ’արթըննան. Իրենց խորքէն կը հոսի դող մ’անսահման: Գեղադալար կողերն ի վար բըլուրին Ծովե՜ր կ’անցնին…
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16։00-ին Ժողովրդական արվեստների թանգարանը, «Էրկանք» ընկերության հետ համատեղ, կիրականացնի «Հացապատում» միջոցառումը։
Դաշտից մինչև սեղան՝ մի ամբողջ պատմություն․ միջոցառման շրջանակում «Էրկանք» ընկերության հիմնադիր Տաթև Գրիգորյանը կներկայացնի հացի արարման պատմությունը, որը սկսում է հողից, ցորենի հատիկից, երգ ու աղոթքից։ Միջոցառման մասնակիցները կիրականացնեն ավանդական հացի թխման ծիսական արարողակարգ, կպատրաստեն խաչբուռ, կթխեն ավանդական բաղադրատոմսով գաթա, և այդ ամենը համեմված կլինի հացին նվիրված երգերով ու բանաստեղծություններով։