ՎԱՆԻԿԸ ֆիլմի ցուցադրություն

FB_IMG_1662029398671

«Հովհաննեսը գիտակցում էր, որ յուրաքանչյուր ազգի պրոֆեսիոնալ արվեստը հենվում էր ամենից առաջ ազգային ժողովրդական ստեղծագործության վրա, և չպետք է թողնել, որպեսզի այն մեռնի, այլ ընդհակառակը, նա պետք է ունենա իր զարգացումը, իր առաջընթացը։ Հովհաննեսը ազնիվ, շիտակ և բարի մարդ էր: Նրա բարությունը չափ ու սահման չուներ: Բայց Հովհաննեսը նաև շատ սկզբունքային մարդ էր: Շատ տակտով ու կրքոտությամբ նա կարող էր մերժել այն ամենն, ինչ գտնում էր, որ ճիշտ չէ, օգտակար չէ մեր ժողովրդին, նրա պատմությանը կամ  նրա ժողովրդական արվեստին». Գրիգոր Խանջյան:

Օգոստոսի 17-ին կլրանար Ժողովրդական արվեստների թանգարանի հիմնադիր-տնօրեն, ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ, հասարակական գործիչ Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի 96-ամյակը:

Ի հիշատակ էթնիկ մշակույթի մեծ նվիրյալի՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 18:30-ին Ժողովրդական արվեստների թանգարանում կցուցադրվի Հովհաննես Շարամբեյանի մասին պատմող «ՎԱՆԻԿԸ» ֆիլմը:

Ֆիլմի պրոդյուսեր՝  Նարեկ Վան
Սցենարի հեղինակ՝  Լիլիկ Ստեփանյան
Ռեժիսոր՝  Գոհար Գասպարյան
Բեմադրող օպերատոր՝  Ռոբերտ Խարազյան
Մոնտաժող՝ Սամվել Մկրտչյան

Մուտքն ազատ է:
Հասցե` ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ)։