Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ելույթներ կունենա Դուբայի օպերային թատրոնում: Նվագախումբը կներկայանա «Godfather Film Concert և Harry Potter Film Concert» ծրագրերով` կատարելով վերոնշյալ կինոնկարների սիրված մեղեդիները: Նվագախմբի երկու համերգները տեղի կունենան փետրվարի 28-ին և մարտի 1-ին։
Համերգային ծրագրերին անդրադարձել է նաև «The National» պարբերականը: «Այս տարի Դուբայի օպերային թատրոնում կցուցադրվեն երկու դասական ֆիլմեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ»: